CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views101

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն։

Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն հայ-հունգարական կապերի և համագործակցության առավել արդյունավորման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս փոխվարչապետի իր գնահատանքը հայտնեց Հունգարիայի իշխանություններին հայկական համայնքին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին աջակցության համար։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի ինքնիշխան տարածքների և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական ոտնձգություններին՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված՝ միջազգային կառույցների հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր երախտագիտությունը հայտնեց Հունգարիայի իշխաննություններին հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։

Իր հերթին փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը խոսեց հայ-հունգարական դիվանագիտական կապերի վերականգնման կարևորության մասին։ Փոխվարչապետը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը Հունգարիայի հայ համայնքին և հայոց եկեղեցուն, ինչպես նաև

Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին։ Պրն․ Շեմյենը Վեհափառ Հայրապետին նաև տեղեկացրեց, որ Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում։

Պրն․ Ժոլտ Շեմյենը կատարեց նաև մեկ այլ պարտականություն՝ Ամենայն Հայոց Հայրապետին հանձնելով Բուդապեշտի Կարոլի Գաշփար համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը։

Հանդիպմանը նաև խոսվեց միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքի մասին։

  • Newsfeed
  • Close
Միջուկային Զենքի Տեղակայման Գոտին Ընդլայնելու Մտադրություն Չունենք. Նատօ-Ի Ղեկավար

24-04-2024 | 19:27

Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
Սիրիայի Ժողովրդական Ժողովի Պատվիրակությունը Հարգանքի Տուրք Է Մատուցել Հայոց Ցեղասպանության Զոհերի Հիշատակին

24-04-2024 | 18:40

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինչ Պետք Է Անել, Որպեսզի «Ժողովրդավարությունը» Չքանդի Պետությունը

24-04-2024 | 17:48

Ինչ պետք է անել, որպեսզի «ժողովրդավարությունը» չքանդի պետությունը
Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների Ոգեկոչման Արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

24-04-2024 | 16:55

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ռուսաստանի Պաշտպանության Փոխնախարարը Կասկածվում Է Պետական Դավաճանության Մեջ

24-04-2024 | 16:06

Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
Ես Ուզում Եմ Իմ Գործընկերոջը՝ Հայաստանի Խորհրդարանի Նախագահին, Հարց Ուղղել՝ Ո՞Ւմ Անունից Է Նա  Ռուսաֆոբ Հայտարարություններ Հնչեցրել. Մատվիենկո

24-04-2024 | 13:44

Ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա ռուսաֆոբ հայտարարություններ հնչեցրել. Մատվիենկո
21-Րդ Դարում Մենք Ականատես Եղանք Հերթական Էթնիկ Զտման Քաղաքականության Ու Դրա Հետևանքներին

24-04-2024 | 11:31

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
Հապկ Գլխավոր Քարտուղարը Հայտարարել Է, Որ Կազմակերպությունը Պահպանում Է Հայաստանի Նկատմամբ Բոլոր Պարտավորությունները

24-04-2024 | 11:29

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Ցեղասպանության Կանխարգելումն Ու Պատիժը Մնում Են Մարտահրավեր․ Ամերիկայի Հայկական Թանգարանի Հայտարարությունը

24-04-2024 | 11:27

Ցեղասպանության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
Հեռախոսազրույցի Ընթացքում Հորս Ասածներից Մենք Ավելի Շատ Ենք Անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի Որդու Հարցազրույցը Cnn-Ին

24-04-2024 | 11:25

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին
Զորյան Ինստիտուտը Ոգեկոչում Է Ապրիլի 24-Ը՝ Վերահաստատելով Ցեղասպանության Կրթության Կարեւորությունը

24-04-2024 | 10:48

Զորյան ինստիտուտը ոգեկոչում է ապրիլի 24-ը՝ վերահաստատելով ցեղասպանության կրթության կարեւորությունը
Ժամանակն Է Քայլեր Ձեռնարկել՝ Կանխելու Ապագայի Ջարդերը

24-04-2024 | 10:41

Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների Հիշատակի Օրվա Առիթով

24-04-2024 | 09:20

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Տեսանյութ. Գորիսը Եռագույն Դրոշներով, Արցախի Դրոշով, Խաչերով Ու Ջահերով Միացել Է Ջահերով Երթին

24-04-2024 | 00:26

Տեսանյութ. Գորիսը Եռագույն դրոշներով, Արցախի դրոշով, խաչերով ու ջահերով միացել է Ջահերով երթին
Ով Հրաժարվում Է Հայրենի Հողերից, Անիծյալ Ու Աստանդական Պիտի Դառնա Եղբայրասպան Կայենի Նման

24-04-2024 | 00:24

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման

Related news

Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար

International news

Calendar24-04-2024

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

News

Calendar24-04-2024

Ինչ պետք է անել, որպեսզի «ժողովրդավարությունը» չքանդի պետությունը

News

Calendar24-04-2024

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

News

Calendar24-04-2024

Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ

International news

Calendar24-04-2024

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին

News

Calendar24-04-2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները

News

Calendar24-04-2024