
06-02-2025 | 15:18
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը:
Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը՝ հորդորելով չմեկնել Բելառուս:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգույշ լինեն երկիրը լքելիս, քանի որ հարևան պետությունների հետ սահմանային անցումները կարող են փակվել առանց նախազգուշացման:
Պետդեպարտամենտը 2023 թվականի օգոստոսին արդեն հրապարակել էր կոչ՝ ամերիկացիներին հեռանալ Բելառուսից՝ Լիտվայի հետ սահմանին որոշ անցակետերի փակման պատճառով: