CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views207

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը

ASA արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts) նոյեմբերի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կանցկացնի ASA Forum 2025-ը։

Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը հրավիրում է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, մենեջերներին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա հաջող մեկնարկից հետո «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրով ASA Forum 2025-ն այս տարի կենտրոնանում է հետազոտության վրա հիմնված մշակութային քաղաքականության և կայուն ստեղծարար տնտեսության ձևավորման վրա։

Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ պանելային քննարկումները կշոշափեն մշակութային քաղաքականության այնպիսի հիմնարար հարցեր, ինչպես, օրինակ, ռեսուրսի և հնարավորությունների ապակենտրոնացումն ու թվայնացումը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարները, արվեստագետների իրավունքների և ջատագովման մեխանիզմների ամրապնդումը, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցության խթանումը:

 

Հատուկ կարևորություն հաղորդելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականության և հետազոտությունների դերին՝ ֆորումի հիմնական բանախոսը կլինի The Audience Agency-ի հիմնադիր Աննե Տորեջիանին (Միացյալ Թագավորություն), ով հանդես կգա «Մշակութային արժեքի գնահատում. տվյալահեն մոտեցում՝ մշակութային ոլորտի ավելի կայուն ապագայի համար» զեկույցով: The Audience Agency-ն մասնագիտացած է հանդիսատեսի հետազոտությունների, մշակութային ռազմավարության և քաղաքականության մշակման մեջ՝ առաջնորդվելով մարդակենտրոն մոտեցման և տվյալների սեգմենտացված համակարգման մեթոդաբանությամբ: Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև «Արվեստի ջատագովման համայնքի» շնորհանդեսը։ 

Համերգասրահների կառավարման KeepOn Live եվրոպական հարթակի շնորհանդեսը, կազմակերպված Resonance նախաձեռնության հետ համատեղ, գործնական գիտելիքներ և գործիքներ կփոխանցի ոլորտի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանը։ hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ էլ կներկայացվի SoundCrit-ը, որը ստեղծագործությունների բաց մասնագիտական քննարկման ձևաչափ է։

Այն երաժշտական ​​​​պրոդյուսերների, երաժիշտների և երգահանների համատեղ աշխատարան է` նպատակ ունենալով զարգացնել համայնքի համագործակցային մշակույթը` աշխատանքի վերաբերյալ կառուցողական, բաց արձագանքի միջոցով։ hosq հիմնադրամը կհամակարգի նաև «Վերաիմաստավորելով արվեստի կառավարումը.  պետական ու մասնավոր ոլորտի երկխոսություն» քննարկումը, որը միավորում է առաջատար մշակութային մասնագետների՝ զրուցելու Հայաստանում արվեստի կառավարման մերօրյա փորձի վերաբերյալ։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են հաստատությունները, անկախ նախաձեռնությունները և կրթական ծրագրերը արձագանքում նոր գեղարվեստական ​​և սոցիալական մարտահրավերներին։

Ֆորումի շրջանակում ընթացող պանելային քննարկումները կուղեկցվեն տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ` հարթակ տրամադրելով ստեղծագործ տաղանդի հանրահռչակման համար:

«ASA Forum-ը ձևավորվել է որպես բաց հարթակ, որտեղ արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչները կարող են համատեղ մտածել ապագայի մասին՝ հիմնվելով փաստերի, հետազոտությունների և մարդկային փորձի վրա։ Մեր նպատակն է ոչ միայն խոսել մշակույթի խնդիրների մասին, այլև ցույց տալ, որ արվեստը կարող է դառնալ զարգացման գործիք։ Հայաստանը փոքր երկիր է, բայց հսկայական ստեղծարար ներուժ ունի․ և հենց գիտակցված, համագործակցային քաղաքականությունն է, որ կարող է այդ ներուժը վերածել կայուն արդյունքի։ ASA Forum 2025-ը հրավեր է մտածելու նոր ձևով՝ տվյալներով առաջնորդվող, համարձակ և ներառական մշակութային ապագայի մասին»,-նշում են ֆորումի նախաձեռնողները։ 

Երեկոն կեզրափակվի B2A «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կպարգևատրվեն այն ընկերությունները, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակութային զարգացմանը։ Մրցանակաբաշխությունը բացահայտում է բիզնեսի և արվեստի համագործակցության ուժը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է այդ դաշինքը վերափոխել համայնքները և խթանել ստեղծարար հզոր ներուժը Հայաստանում։

ASA արվեստի ջատագովման համայնքն իր գործունեությունն իրականացնում է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող ArtNexus ծրագրի, AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ: ASA ֆորումը 2025-ի գործընկերներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Ռեզոնանս ծրագիրը, hosq հիմնադրամը։

www.armenpress.am 

 

  • Newsfeed
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Related news