CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views426

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՕԿՈՒՊԱՆՏ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՕԿՈՒՊԱՆՏ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին. մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային համաժողովում, որն անցկացվել է 2025 թվականի ապրիլի 9-ին Բաքվի ADA համալսարանում։ 

Նրա խոսքերով ՝ «ակնկալել, որ Ուկրաինան կհամաձայնի զոհաբերել իր միջազգայնորեն ճանաչված տարածքը խաղաղության դիմաց, կարծում եմ, անարդար և անիրատեսական կլինի։ Ես անձամբ, լինելով իրատես, տեսանելի ապագայում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Ռուսաստանը բռնազավթված տարածքները հայտարարել Է Ռուսաստանի մաս։ Ուկրաինան, ինչպես ամբողջ աշխարհը, այդ բռնազավթված տարածքները համարում է Ուկրաինայի մաս, Ադրբեջանը նույնպես դրանք համարում Է դրանք Ուկրաինայի մաս։ Ինչպե՞ս կարող են նվիրաբերել դրանք և ասել ՝ ոչ, դա Ուկրաինայի մաս չէ։ Դե, եթե դա տեղի ունենա, դա նշանակում է, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»։ 

Եվս մեկ մեջբերում Ադրբեջանի նախագահից. «Պատերազմներն ավարտվում են, երբ ստորագրվում է կապիտուլյացիայի վերջնական ակտը։ Ինչպես ասաց Խորվաթիայից մեր ընկերը (ֆորումի մասնակից Անտուն Դույմովիչը), նրանք ազատեցին իրենց տարածքը, դուրս եկան իրենց սահմանները և կանգ առան: Ահա թե ինչպես են ավարտվում իրական աշխարհի պատերազմները»:

Իլհամ Ալիևն, ըստ էության, Ռուսաստանին օկուպանտ է հայտարարել և կոչ արել Ուկրաինային հասնել Մոսկվայի լիակատար կապիտուլյացիայի։ Այս առնչությամբ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների արձագանքը Ադրբեջանի նախագահի բացահայտ հակառուսական հայտարարություններին, Ադրբեջան, որ հանդիսավորությամբ հայտարարվել է ՌԴ ռազմավարական գործընկեր և դաշնակից: Իսկ արձագանք․.. չկա (!)․ Ընդհանրապես ոչ մի արձագանք: Զրո։ Քար լռություն: Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր դիտորդներ այժմ տարակուսանքով հարցնում են. «Ո՞նց թե։ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, պետության առաջին դեմքի մակարդակով, պաշտոնապես Մոսկվային օկուպանտ է Հայտարարում, իսկ ի պատասխան ՝ լռությու՞ն։ Ասելիք չունի՞ անգամ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան (լուսանկարում), ով սովորաբար կայծակնային արագությամբ արձագանքում է Հայաստանում ցանկացած փռշտոցի»։ 

Չէ, մենք հասկանում ենք, իհարկե, որ Ադրբեջանի նախագահը ինչ-որ Լևոն Հայրապետյան չէ, ով հազարավոր ծառայություններ է մատուցել Ռուսաստանին և մտացածին պատրվակով բանտ նետվել, Ալիևին բանտ չես նետի։ Բայց կարելի է, չէ՞ գոնե դժգոհության նման ինչ-որ մի բան փնթփնթալ։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ կյանքում կան իրավիճակներ, երբ լռությունը միշտ չէ ոսկի: Որովհետև, ինչպես հներն  էին ասում, "Դրոշը կորցրե՞լ եք, պատիվն եք կորցրել։ Պատիվը կորցե՞լ եք, ամեն ինչ եք կորցրել»...

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Երրորդ ՈՒժ Պլյուս» անկախ թերթի գլխավոր խմբագիր

www.hraparak.am

  • Newsfeed
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Related news