15-11-2025 | 17:18
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման գնահատականով։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է Թուրքիայի աջակցությունը Ստամբուլում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու գործում։ Նրանք քննարկել են նաև իրենց երկրների միջև առևտրային և ներդրումային կապերի զարգացումը։
www.tert.am