CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views450

«Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» նոր գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը

«Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» նոր գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը

Գրադարանը կրում է գրող, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության ղեկավար անդամ, «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի անդամ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Ալեք Մանուկեան» գրական մրցանակակիր Հայկաշեն Ուզունյանի անունը։ Նորաբաց գրադարանի ֆոնդի հիմքն է հանդիսանում նվիրյալ հայորդու մահից հետո՝ Կիպրոսից Երեւան տեղափոխված իր անձնական գրադարանը, որն ընդգրկում է մասնավորապես սփյուռքահայ հեղինակների աշխատություններ, հազվագյուտ գրքեր՝  հեղինակների ընծայագրերով:

Գրադարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին հյուրեր Անգլիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Շվեցարիայից, Լիբանանից, Հայաստանից. կարմիր ժապավենը կտրեցին Հայկաշեն Ուզունյանի դուստր Թալին Ավագյան-Ուզունյանը եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արմեն Ծուլիկյանը՝ կարեւորելով գրադարանի հիմնումը Թեքեյան Կենտրոնում, ինչը նոր, սակայն շատ կարեւոր եւ ազգօգոտ ոլորտ է հանդիսանում հիմնադրամի գործունեության եւ պատմության մեջ:

«Թեքեյան» մշակութային միության նախագահ, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը, ներկայացնելով Հայկաշեն Ուզունյանի կյանքն ու ազգանվեր գործունեությունը, անդրադարձ կատարեց Հայկաշեն Ուզունյանի ջանքերին՝ ուղղված Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության փակման դեմ:

Իր խոսքում Թալին Ավագյան-Ուզունյանը, նշեց, որ Թեքեյան Կենտրոնում գրադարան ստեղծելու գաղափարը ծագեց հիմնադրամի ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանն ուղղված առաքելության շնորհիվ:

Ձեռնարկին մեծարման եւ երախտիքի խոսքեր հնչեցին երջանկահիշատակ Հայկաշեն Ուզունյանին: Եղան նաեւ համագործակցության առաջարկներ, այդ թվում Ռուբեն Միրզախանյանը ԹՄՄ-ի անունից պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր եռամսյակ նոր գրքերով համալրել գրադարանը։ «Մուղնի» հրատարակչության տնօրեն Ռուզան Պետրոսյանն էլ իր հերթին ցանկություն հայտնեց նվիրաբերել գրադարանին 2001 թ․-ից մինչ օրս հրատարակչության կողմից լույս տեսնող բոլոր գրքերի օրինակները։

«Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանում կատորվող աշխատանքների եւ գործառույթների համառոտ ամփոփագիրը ներկայացրեց գրադարանի աշխատակցուհի Նարինե Խաչատուրյանը, մասնավորապես նշելով, որ  գարադարանը շարունակում է ակտիվորեն համալրվել եւ հավակնում է դառնալ սփյուռքահայ գրականության համահավաք կենտրոն՝ հանրապետական մակարդակով: «Դառնալով մշակութային եւ գիտակրթական հաստատություն, գրադարանը կարող է ծառայել ուսանողների, գիտնականների, մշակութաբանների, գրողների, լրագրողների եւ պարզապես շարքային ընթերցասերների ակադեմիական պահանջները բավարարելուն», — ընդգծեց Նարինե Խաչատուրյանը։

  • Newsfeed
  • Close
Իշխանական Հնարավոր Բոլոր Լծակներով Փորձ Է Արվում Սրբազանի Վերաբերյալ Տարածել Վարկաբեկիչ, Սուտ  Տեղեկատվություն. Հայտարարություն

23-04-2024 | 16:44

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. հայտարարություն
Ժամանակն Է Հրաժարվել Անհիմն Հիշողություններից

23-04-2024 | 16:34

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից
Ոսկեպարը Կդառնա Անկլավ

23-04-2024 | 15:43

Ոսկեպարը կդառնա անկլավ
Բաղանիսի Գյուղապետը Հրաժարվել Է Ճանաչել Փշալարով Սահմանները

23-04-2024 | 15:15

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները
Ստամբուլի Նահանգապետն Արգելել Է Անց Կացնել Հայոց Ցեղասպանությանը Նվիրված Միջոցառում

23-04-2024 | 14:53

Ստամբուլի նահանգապետն արգելել է անց կացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում
Հացադուլից Հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին Պատժել Է՝ Նրան Զրկելով Հարազատների Հետ Կապից

23-04-2024 | 14:47

Հացադուլից հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին պատժել է՝ նրան զրկելով հարազատների հետ կապից
Ամն-Ում Կկառուցվի Երկրի Ամենաբարձր Երկնաքերը

23-04-2024 | 10:24

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը
Հուշարձանների Անվտանգությունը Հնարավոր Է Պահպանել Այն Ժամանակ, Երբ Այդ Հուշարձանին Նայելիս Մարդիկ Թշնամանք Չեն Զգում. Փաշինյան

23-04-2024 | 09:12

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում. Փաշինյան
Հորդորում Ենք Դադարեցնել Տավուշի Թեմի Առաջնորդի Դեմ Արշավը. Մայր Աթոռ

22-04-2024 | 19:04

Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի դեմ արշավը. Մայր Աթոռ
Պեսկովը Մեկնաբանել Է Գյումրիից Ռուս Սահմանապահների  Դուրսբերման Մասին  Հայտարարությունները

22-04-2024 | 16:23

Պեսկովը մեկնաբանել է Գյումրիից ռուս սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունները
Էրդողանը 13 Տարի Անց Պաշտոնական Այցով Մեկնել Է Իրաք

22-04-2024 | 16:00

Էրդողանը 13 տարի անց պաշտոնական այցով մեկնել է Իրաք
Նատօ-Ն Հայաստանի Եւ Ադրբեջանի  Միջև Համաձայնագիրը Ողջունել Է

22-04-2024 | 14:46

ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը ողջունել է
Ոսկեպարի 7-Րդ Դարի Եկեղեցու Տարածքում Կրկին Ականազերծման Աշխատանքներ Են Կատարվում. «Առավոտ»

22-04-2024 | 14:32

Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում կրկին ականազերծման աշխատանքներ են կատարվում. «Առավոտ»
Սահմանազատման Հանձնաժողովին Կից Աշխատանքային Խումբ Է Ձևավորվել

22-04-2024 | 14:27

Սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ձևավորվել
Տավուշում 7 Հոգի Է Ձերբակալվել

22-04-2024 | 14:14

Տավուշում 7 հոգի է ձերբակալվել

Related news

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ  տեղեկատվություն. հայտարարություն

News

Calendar23-04-2024

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Ոսկեպարը կդառնա անկլավ

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Ստամբուլի նահանգապետն արգելել է անց կացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Հացադուլից հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին պատժել է՝ նրան զրկելով հարազատների հետ կապից

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը

International news

Calendar23-04-2024

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում. Փաշինյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024