15-11-2025 | 17:18
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին, հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։
Մրցանակը նրան շնորհվել է «ժողովրդավարության եւ վենեսուելացի ժողովրդի իրավունքների համար անխոնջ պայքարի, ինչպես նաեւ բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ խաղաղ անցման հասնելու իր նվիրվածության համար»,- հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչը։
57-ամյա Մաչադոն 2011-2014թթ․ եղել է Վենեսուելայի Ազգային ժողովի անդամ, մասնակցել 2012թ․ նախագահական ընտրություններին եւ դեմ է Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը։
www.aysor.am