CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×

Terms and conditions

UpdateLast modified: 01-02-2022

Բարի գալուստ www.armtmm.com (այսուհետ` Կայք):

Տեղեկացնենք, որ «Մենք», «Մեր» և «Մեզ» տերմինները վերաբերվում են Կայքին և նշված տերմինները կարող եք ընկալել որպես Կայք:

Օգտվելով Կայքից` պատվեր ձևակերպելու նպատակով, մենք ընդունում ենք, որ կայքի այցելուները և հաճախորդները կարդացել, հասկացել և ընդունել են «Պայմաններ և դրույթներ» բաժնում ներկայացված տեղեկատվությունը և դրա բովանդակությունը:

«Պայմաններ և դրույթներ» բաժնում ներկայացված դրույթները համարվում են պայմանագրի ձև և այն այցելուները, որոնք չեն ընդունում այս բաժնում նշված թեկուզ մեկ դրույթ, չեն կարող օգտվել կամ գնում կատարել Կայքից:

Կայքն ունի գրանցման հնարավորություն, որտեղ կպահպանվի ձեր գնումների պատմությունը: Կայքից օգտվելու, գնում կատարելու համար ցանկալի, բայց պարտադիր չէ գրանցվելը:

Պատվեր  կատարելու համար պարտադիր է տրամադրել իրական տեղեկություններ` ըստ պահանջի` պատվերի գրանցումը կատարելու համար: Եթե դուք սխալ եք տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ապա խնդիրներ կառաջանան ապրանքի առաքման հետ կապված, ինչի համար մենք պատասխանատվություն չենք կրելու:

Եթե սխալմամբ տրամադրել եք մեզ ոչ լիարժեք կամ ոչ ճիշտ տեղեկություններ, ապա կարող եք կայքում նշված էլեկտրոնային հասցեին գրել ճիշտ տեղեկատվությունը` պարտադիր նշելով, որ նախկինում տրված տեղեկատվությունը սխալ է: Այդ դեպքում մենք հիմք են ընդունում էլեկտրոնային նամակով ստացած տեղեկատվությունը:

Արդեն գնված ապրանքները չեն կարող վերադարձվել և (կամ) փոխվել, բացառությամբ որոշակի պատճառների: Կայքից մասնակի կամ ամբողջական տեղեկատվություն (նյութ, նկար, տեսահոլովակ և այլն) առցանց և այլ տիրույթում օգտագործելիս հղումը մեր կայքին պարտադիր է:

«Պայմաններ և դրույթներ» բաժնում ներկայացված դրույթները կարող են փոփոխվել Կայքի կողմից` ըստ հայեցողության:

Եթե դուք կատարել եք պատվեր, մենք հասկանում ենք, որ դուք ընդունել եք «Պայմաններ և դրույթներ» բաժնի բոլոր դրույթները:

Մեր ապրանքների վերաբերյալ ցանկացած հարց կամ բողոք կարող է ուղարկվել [email protected] էլեկտրոնային հասցեին: