CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդես

Նյութի ամբողջական վերնագիր

Կկայանա XX դարի հայտնի ֆրանսահայ աշխարհագետ և քարտեզագիր Կոմանդանտ Զադիգ (Զատիկ) Խանզադիանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս» (Փարիզ, 1960թ.) աշխատությունն իր ձևով և բովանդակային լուծումներով բացառիկ ուսումնասիրություն է: Այն հայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակված պատմական քարտեզների մեծածավալ հավաքածուն է, որը նպատակ էր հետապնդում քարտեզների միջոցով ներկայացնել պատմական ժամանակաշրջանների հերթափոխը, անցյալի իրադարձությունների արդյունքում ձևավորված տարածական փոփոխությունները և լուսաբանել հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայերի և նրանց հայրենիք Հայաստան երկրի բազմադարյան պատմությունը:
Ներկայացված հանրածանոթ հին քարտեզները և դրանցում Հայաստան անվան առկայությունը բավական է, որպեսզի փաստենք համաշխարհային պատմության կերտման մեջ Հայաստան երկրի ունեցած դերն ու կարևորությունը:
Մինչև XX դարի 60-ականները հրատարակված և մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատությունների մի զգալի մասը, տարբեր պատճառներով, անհասանելի է ուսումնասիրողներին: Նման աշխատանքների թվին է դասվում նաև Զ. Խանզադիանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը: Այս «Ատլաս»-ի վերատպումը հսկայական նշանակություն ունի անցյալի մասին գիտելիքները պահպանելու գործում՝ իրական հնարավորություն ստեղծելով հանրության ավելի ընդգրկուն շրջանակների համար՝ օգտվելու այս հազվագյուտ ստեղծագործությունից:
Կարծում ենք, որ նման մոտեցումներով «Ատլաս»-ի վերատպումը տեղեկատվությունը կդարձնի ավելի մատչելի և հասանելի Հայաստանի մասին պատմական քարտեզներն
ուսումնասիրողների՝ պատմաբանների, աշխարհագետների, քարտեզագիրների, ուսուցիչների և անցյալով հետաքրքրվող յուրաքանչյուրի համար:
Ատլասի հրատարակությունը հնարավոր դարձավ շնորհիվ անվանի բարերար, գործարար <<Ռուցոգ Ինվեստ>>հոլդինգի նախագահ Ռուբեն Ցոլակի Գրիգորյանի մեկենասության։
Զ. Խանզադիանի «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ը կդառնա ոչ միայն գիտելիքների հարստացման, այլև ապագա հետազոտական աշխատանքների իրականացման ոգեշնչման աղբյուր:

 

Ամսաթիվ

Ամսաթիվ

18 Ապրիլ, 2025 | 17:00

Մուտք

Մուտք

Ազատ

Հասցե

Հասցե

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Տեղանքի քարտեզ