CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Նյութի ամբողջական վերնագիր

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ձեռնարկի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ և Հայաստանի ժողովրդական արտիստ ԼԵՒՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ կշնորհվի «Ադամանդակուռ Արարատ» շքանշան։
1991 թվականից Միությունն անցկացնում է «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն՝ մշակույթի և գիտության տարբեր բնագավառներում։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։
2022 թ-ին ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակ է շնորհվելու յոթ անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն Կերպարվեստ, Քանդակ, Լրագրություն, Թատերական արվեստ և Գեղարվեստական լուսանկարչություն։

Ամսաթիվ

Ամսաթիվ

23 Սեպտեմբեր, 2022 | 17:00

Մուտք

Մուտք

Ազատ

Հասցե

Հասցե

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Տեղանքի քարտեզ