06-12-2024 | 21:25
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 10,703-ի. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Մոհամեդ Խալեդ Հիարին։
«Այդ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է 10,703 խաղաղ բնակչի մահվան, որոնցից 549-ը երեխաներ են։ Վիրավորվել է 20,146 մարդ։ Մենք դատապարտում ենք բոլոր հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,-ասել է Հիարին։