CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ100

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

Հոկտեմբերի 19-25-ը Երևանում անիմացիոն անցուդարձ էր. 17-րդ անգամ անցկացվեց «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներ, պանելային քննարկումներ և նոր հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր մասնիկն են անիմացիոն աշխարհի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։

«Երբ 2009 թվականին հիմնադրեցի այս փառատոնը, մեր նպատակը պարզ էր՝ ցույց տալ, որ անիմացիան արվեստի մի ձև է, որը կարող է պատմել ամենախոր զգացմունքների ու գաղափարների մասին։ Այս տարիների ընթացքում «ՌեԱ»-ն դարձավ այն հարթակը, որտեղ հայ և արտասահմանցի ստեղծագործողները միմյանց լսում են, սովորում իրարից և ստեղծում նոր կապեր։ Այս տարի մեզ համար առանձնահատուկ էր։ Մենք հիշեցինք մեր մեծ վարպետներին՝ Ռոբերտ Սահակյանցին և Լև Ատամանովին, որոնց շնորհիվ հայկական անիմացիան ունի այն ինքնությունը, որով հպարտ ենք այսօր։ Միաժամանակ նայեցինք առաջ՝ դեպի թվայնացման, նոր տեխնոլոգիաների և երիտասարդ ստեղծագործողների ապագա: Շնորհակալ եմ մեր թիմին ու իհարկե մեր բոլոր գործընկերներին ու աջակիցներին, առանց որոնց այս ամենը հնարավոր չէր լինի»,-փառատոնի փակմանն ասաց  «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

«ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին ՆՓԱԿ-ում բացվեց պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսը: ReA Comics-ի բացմանն արվեստասերներին ներկայացվեց Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանությունը։   ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ: «ՌեԱ»-ի շրջանակում ներկայացվեցին նաև Լենա Դերունցի «Մխիթարանքը», hայկական ծագումով անվանի պատկերապատող Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակություն» գրաֆիկական վեպի հայերեն թարգմանությունը, Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» և Լորենցո Մատոտտիի «Կրակներ» և «Շշունջ» գրքերը։  

Հոկտեմբերի 22-24-ը ՀԲԸՄ-ում անցկացվեց «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում առաջատար մասնագետները փոխանցեցին իրենց փորձը և գիտելիքները, անցկացվեցին նաև պանելային քննարկումներ։ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում այս տարի ևս անցկացվեց CoReAct համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված էին Հայաստանի անիմատորների 11 նախագծեր։ Մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացրին միջազգային փորձագետներին, որոնք ընտրեցին լավագույն աշխատանքները։

Փառատոնի փակմանը հանձնվեցին այս տարվա հաղթողների մրցանակաները: 

CoReAct համարտադրության հարթակում ներկայացված 11 նախագծերից պատվավոր 1-ին տեղը կիսել են երկու նախագիծ՝ Աննա Մնացականյանի «Համեղ արցունքներ»-ը և Մերի Դանիելյանի «Մանրուքներ»-ը. նրանք կստանան 800 հազարական դրամ օժանդակություն։ 3-րդ տեղում Յելենա Ներսեսյանի «Արարում» նախագիծն է՝ 400 հազար դրամ օժանդակությամբ։ Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Սոֆի Միրզոյանի «Գայլը սենյակում» նախագիծը։ Դրամական օժանդակությունը տրամադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Մրցանակակիրները նաև կստանան ֆրանսիական Անսի միջազգային կինոփառատոնի MIFA անիմացիոն շուկայի հավատարմագրում։

«Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Սոֆիա Միրզոյանի «Ժասմինը ու Բիմբիմը» պատկերապատումը։ Դրամական օժանդակությունը՝ 700 հազար դրամ։ 

2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ինգա Հարությունյանի «Բի-լիթլ» պատկերապատումը: Դրամական օժանդակությունը՝ 500 հազար դրամ։ 

3-րդ տեղում «Ցայգածաղիկ» պատկերապատումն է, հեղինակ՝ Արևիկ Արոյան։ Դրամական օժանդակությունը՝ 300 հազար դրամ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Ուգո Բիենվենյուի «Արկո»-ն։ 

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական լուծման համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Մայլիս Վալադի և Լիան-Չո Հանի «Փոքրիկ Ամելի»-ն։

Լավագույն հայկական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակի է արժանացել Նատալիա Միրզոյանի «Մարտ ամսվա ձմեռը»։

Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Ռանդ Բեյրութիի «Ստվերներ»-ը (Հորդանան)։

Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Ալիս Էսա Գիմարայեշի «Քանի որ այսօր շաբաթ է»-ն (Պորտուգալիա)։

Հայաստանի անիմացիայի գիլդիայի հատուկ մրցանակի է արժանացել Բաստիեն Դյուպրիեի «Երկրային ածուխ» կարճամետրաժ ֆիլմը։

Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pola Kazak-ի Weeds-ը (Չեխիա)։

Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Anh Tú Nguyen-ի The Sky Was Candy-ն (Գերմանիա)։

Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pierre-Julien Fieux-ի Le Goût du Ciel-ը (Ֆրանսիա)։

Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Robertas Nevecka-ի Dragas-ը (Լիտվա)։

Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Vladimir Gerasimov-ի Thinker Ben and Motor-ը (Սերբիա)։

Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Suresh Eriyat-ի Desi On-ը (Հնդկաստան)։

Փառատոնն այս տարի հյուրաշատ էր։

Ֆորումի հատուկ հյուրերից էին Netflix-ի աշխարհահռչակ Arcane սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։ Փառատոնի շրջանակում, «Թումո» կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան ժամանեց նաև Pixar-ի Elio ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև վարպետության դաս ակցկացրեց «Թումո» կենտրոնում։ 

«ՌեԱ»-ի հատուկ հյուրերից էր նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը» ֆիլմը, հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին հայաստանյան հանդիսատեսին։

Հայաստան ժամանեց հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ 

Հայաստան էր ժամանելել նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը: Մյուս սպասված հյուրը իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն էր: Անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան անցկացրեց վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
Դատական Իշխանության Համակարգային Կոռուպցիայի Հերթական Դրսևորումը․ Anticor-Ի Հատուկ Հետազոտությունը

15-11-2025 | 17:18

Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը
Մենք Այս Ամենը Քմծիծաղով Ենք Տանում Եւ Սրանից Միայն Կոփվում Եւ Ուժեղանում Ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» Քկհ-Ից

15-11-2025 | 17:14

Մենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Եկեղեցականներն Ու Հավատացյալները Գիտակցում Են՝ Սա Ժամանակավոր Փորձություն Է

15-11-2025 | 17:11

Եկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են՝ սա ժամանակավոր փորձություն է
Սամվել Կարապետյանի Գործով Գործընթացը Ողջ Աշխարհում Ամենաարագընթացն Է․ Մելոյան

15-11-2025 | 13:21

Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան
Ինչու Է Հհ–Ն Արաքս Գետի Պատնեշի Նախագիծը Համաձայնեցնում Թուրքիայի Հետ․ Ագն–Ի Պատասխանը

15-11-2025 | 13:20

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Մեր Հայրենակիցների Վերադարձը Հնարավոր Եմ Համարում Հենց Ամն Միջնորդությամբ, Իսկ Այդ Միջնորդությունը Փաստացի Մսխվում Է Այսօր. Ադրբեջանագետ

14-11-2025 | 15:44

Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ
Վազգեն Սաղաթելյանը Եւս Ձերբակալվեց

14-11-2025 | 14:38

ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԵՒՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Մենք Պետք Է Միմյանց Աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի Եւ Վրաստանի Համար Կարևոր Հարցերում. Վրաստանի Խորհրդարանի Խոսնակ

14-11-2025 | 14:26

Մենք պետք է միմյանց աջակցենք Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար կարևոր հարցերում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Փաշինյանը Չպետք Է Որոշի` Ով Տեղ Ունի Աժ-Ում, Ով Չունի, Ամեն 3-Րդը Նրան Դավաճան Է Համարում Հհ-Ում. Մամիջանյան

14-11-2025 | 14:25

Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան
Tripp  Նախագիծը Ունենալու Է Երկաթուղի, Գազամուղ, Նավթամուղ, Ճանապարհներ. Փաշինյանը Նշեց, Թե Որտեղով Են Դրանք Անցնելու

14-11-2025 | 14:00

TRIPP նախագիծը ունենալու է երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ. Փաշինյանը նշեց, թե որտեղով են դրանք անցնելու
Երևանում Կանցկացվի Մշակութային Ոլորտի Զարգացմանը Միտված Asa Forum 2025-Ը

14-11-2025 | 13:53

Երևանում կանցկացվի մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը
Իրականում Գերիները Հայաստանի Քաղաքական Օրակարգից Դուրս Են

14-11-2025 | 13:48

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Աշխարհի Առաջին Քրիստոնյա Երկիրը Բախվել Է Հալածանքների Ճգնաժամին․ Greatbritain News-Ը` Սամվել Կարապետյանի Ազատազրկման Ու Եկեղեցու Դեմ Հшրձակումների Մասին

14-11-2025 | 13:42

Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին․ GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հшրձակումների մասին
Կիևի Ռեժիմի Անկումն Անխուսափելի Է. Մեդվեդև

14-11-2025 | 13:41

Կիևի ռեժիմի անկումն անխուսափելի է. Մեդվեդև
Ամն-Ը Դադարեցրել Է Մեկ Ցենտանոց Մետաղադրամների Հատումը. Դրանք Թողարկվել Են Ավելի Քան 200 Տարի

13-11-2025 | 16:12

ԱՄՆ-ը դադարեցրել է մեկ ցենտանոց մետաղադրամների հատումը. դրանք թողարկվել են ավելի քան 200 տարի

Նմանատիպ լուրեր