
14-03-2025 | 20:55
«2018 թվականին ՔՊ-ից ինձ առաջարկ են արել, որպեսզի մասնակցեմ ընտրություններին»,- Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ինձ առաջարկ են արել, կոնկրետ անուն եմ տալիս՝ Սուրեն Պապիկյան։ Տեղն էլ ասեմ՝ Սևանի ավազանում, Չկալովկա գյուղում, Պապիկյանն ինձ առաջարկել է «Իմ քայլը» դաշինքով մասնակցել ընտրություններին։ Իրենց ղեկավարն էլ Վեհափառին է հեռաձայնել։
Ասել եմ՝ ի՞նչ տեսակ պետություն եք ուզում, դուք գաղափարական բան չունեք։ Ասել է՝ դե լավ պետություն ենք ուզում։ Սուրեն Պապիկյանին հարցրեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։