08-12-2024 | 15:58
2023 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 12,9 միլիարդ լարի՝ 4,8 միլիարդ դոլար:
Սա 20,5%-ով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։ Վրաստան մեկ այցի միջին ծախսը կազմել է 2,1 հազար լարի (780 դոլար), իսկ մնալու տևողությունը՝ 5,4 գիշեր։
Զբոսաշրջիկների կեսից ավելին (52,3%) Վրաստան է եկել հանգստի և ժամանցի նպատակով։ Ընդ որում, 72,8%-ը եղել են կրկնակի այցելություններ։