21-01-2026 | 14:07
Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում։
Սակայն որոշ խոշոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա։ Խոսքը վերաբերում է այն սպառողներին, որոնք ընտրել են մատակարար, որից հետո կրկին դարձել են ՀԷՑ-ի բաժանորդ: Նրանց համար 54.61 դրամի փոխարեն նոր գին է սահմանվել 56.78 դրամ:
Հիշեցնենք, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ առաջարկել են ՀԾԿՀ-ին նվազեցնել էլեկտրաէներգիայի արժեքը սպառողների համար, սակայն առաջարկը մերժվել էր:
www.news.am