CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ276

2026-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները ՌԴ-ի համար վերջին հնարավորությունն են. Թոմաս դե Վաալ

2026-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները ՌԴ-ի համար վերջին հնարավորությունն են. Թոմաս դե Վաալ

Ռուսաստանն իսկապես կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և սա աստիճանական գործընթաց է։ Այս մասին Meduza-ի հետ զրույցում ասել է բրիտանացի լրագրող և Հարավային Կովկասի հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը՝ բացատրելով՝ ինչպես է փոխվել Ռուսաստանի դերը տարածաշրջանում վերջին տարիներին։

«Տարածաշրջանի երկրներն անկախություն են ձեռք բերել 35 տարի առաջ, և այս ընթացքում Ռուսաստանի նրանց ընկալումը որպես «մերձավոր արտասահման», որը դեռևս գտնվում է ազդեցության ոլորտում, մեծապես շեղվել է իրականությունից։ Այս երկրներում մեծացել է մի ամբողջ սերունդ, որն անկախ է Ռուսաստանից, ռուսերեն չի խոսում։ Երկրները կապեր են ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը Թուրքիան է, Վրաստանը մինչև վերջերս ամուր եվրոպական կապեր ուներ, Հայաստանը՝ Ֆրանսիայի հետ դաշինք։ Այժմ Ռուսաստանը դարձել է բազմաթիվ խաղացողներից միայն մեկը։

Ռուսաստանը դեռևս բազմաթիվ տնտեսական լծակներ ունի Հարավային Կովկասում, սակայն դրանց օգտագործումը երկրների վրա ճնշում գործադրելու համար միայն կթուլացնի նրա ազդեցությունը տարածաշրջանում: Օրինակ՝ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա՝ գազը կտրելով, բայց դրանով չի շահի հայ ժողովրդի սերն ու աջակցությունը:

Ինձ թվում է, որ հիմնական կետը, որից հետո Ռուսաստանը սկսեց արագորեն կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում, 2022 թվականին Ուկրաինայի ներխուժումն էր, որը շատ ռեսուրսներ կլանեց։ Այն ազդեց Հարավային Կովկասում Ռուսաստանի նկատմամբ հարգանքի կորստի վրա։

Մեկ այլ կարևոր գործոն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ռուսաստանը միշտ կարողացել է մանիպուլյացիաներ անել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Հիմա Լեռնային Ղարաբաղը կորսված է, և սա մեծ ողբերգություն է նրա ժողովրդի համար։ Սակայն այս իրադարձության արդյունքներից մեկն այն է, որ երկու երկրներն էլ հնարավորություն են ստացել կառուցելու իրենց սեփական ռազմավարական ինքնավարությունը», - ասել է նա։

Դե Վաալի խոսքով՝  վերջին ժամանակների ամենակարևոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումն էր։ Նրանք հանդիպել են սեփական նախաձեռնությամբ, դա միջազգային գագաթնաժողովի մաս չէր կազմում, այլ երկկողմ հանդիպում՝ առանց միջնորդների։

«ԱՄԷ-ն հյուրընկալել էր հանդիպումը, բայց չէր մասնակցել դրան: Սա շատ դրական և առողջ նշան է, որ երկու երկրները պատրաստ են միմյանց հետ խոսել առանց «մեծ եղբոր»՝ ինքնուրույն որոշելով հակամարտության կարգավորման օրակարգը: Ռուսաստանը լիովին կտրված է այս գործընթացից։ Ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են քննարկել տրանսպորտային և կապող երթուղիներն առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա շատ տարբեր է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրից, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությանն էր տրվում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը, կամ 2021 թվականի եռակողմ հանձնաժողովի աշխատանքից, որը նույնպես ստեղծվել էր տրանսպորտի և կապի հարցերը քննարկելու համար։ Այժմ երկու կողմերն էլ չեն ցանկանում, որ ռուսական ծառայությունները լինեն իրենց տարածքում», - ընդգծել է Թոմաս դե Վաալը։ 

Խոսելով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի մասին՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ ամերիկացիները կակտիվացնեն իրենց ջանքերը, բայց նրանք չպետք է պատրանք ունենան, որ միայն իրենք են դա անում։

«ԱՄՆ-ն խաղացողներից միայն մեկն է, ներգարվված են նաև Եվրամիությունը և Թուրքիան։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում չկա որևէ արտաքին խաղացող, որը կդառնա նոր «մեծ եղբայրը»։ Եվ ես կարծում եմ, որ սա առողջ իրավիճակ է», - հավելել է դե Վաալը։

Վերադառալով ՌԴ-ին՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանին իրականում ձեռնտու չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղության համաձայնագիրը։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ որոշ պահի Ռուսաստանը կփորձի կանխել համաձայնության հասնելու հնարավորությունը և կպնդի իր մասնակցությունը հակամարտության կարգավորմանը։

Դե Վաալի կարծիքով՝ ՌԴ-ն ակտիվացնում է ջանքերը՝ ազատվելու Փաշինյանից, որը ցանկանում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։

«2026 թվականի հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք կարևոր են Փաշինյանի համար։ Հետևաբար, մենք, հավանաբար, ապագայում կտեսնենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում միջամտել դրանց։ Ռուսաստանի համար գլխավոր խնդիրն այն է, որ սա նրա վերջին հնարավորությունն է։

Ռուսաստանն արդեն կորցրել է հանրային աջակցությունը Հայաստանում, և եթե որոշի գործել ռազմական կամ ուժային ճանապարհով, կկորցնի մնացած ողջ հավանությունը։ Փաշինյանը այնքան էլ ժողովրդականություն չի վայելում, որքան նախկինում էր, բայց ընդդիմության գլխավոր թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, որին աջակցում է Ռուսաստանը, վայելում է ավելի քիչ աջակցություն», - եզրափակել է փորձագետը։ 

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր