CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ553

«3+3»-ի երկրները վերահաստատել են ինքնիշխանության հարգման, ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության անքակտելիության կարևորությունը

«3+3»-ի երկրները վերահաստատել են ինքնիշխանության հարգման, ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության անքակտելիության կարևորությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման արդյունքները։ 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբասը համատեղ հայտարարություն են տարածել։

Նախարարները նախ վկայակոչել են «3+3» ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումները, որոնք անցկացվել են Մոսկվայում և Թեհրանում։ Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում հերթական հանդիպման անցկացման կարևորությունը ներկայիս բարդ զարգացումների պայմաններում, որոնք սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և կայունությանը, և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «3+3» ձևաչափի շրջանակներում։

«Հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների վճռորոշ անհրաժեշտությունը, որը բխում է փոխադարձ շահերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերից՝ վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` հիմնված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների վրա:

Տարածաշրջանային երկրների առաջնային դերին համահունչ, կարևորելով երկխոսությունը, օգտվելով տարածաշրջանային համագործակցության հնարավորություններից և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ անկեղծորեն երկխոսելու կարողությունից՝ քննարկել են տարածաշրջանին հուզող չլուծված խնդիրները:

Գոհունակությամբ արձանագրել են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման դրական դինամիկան։

Նշելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառուցողական դերը տարածաշրջանային վստահության կառուցման, բարգավաճման և կայունության հարցերում, ինչն իր հերթին օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ հակամարտությունների թեմաների փոխակերպման միջոցով տրամադրելով տնտեսական և առևտրի զարգացման հնարավորություններ, պայմանավորվել են շարունակել ուսումնասիրել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ 

Ընդգծել են մշակութային համագործակցության և մարդկանց միջև շփումների կարևորությունը՝ կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերը խրախուսելու նպատակով։

Համաձայնել են, որ երկկողմ բանակցությունները լրացնելու են կայուն տարածաշրջանային խաղաղության և տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ խորհրդակցությունները:

Վերահաստատել են, որ «3+3» հարթակի դռները միշտ բաց կլինեն Վրաստանի միանալու համար։          

Մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի առնչությամբ և խստորեն դատապարտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումները, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կոչ արել հարգել միջազգային իրավունքը, կրակի անհապաղ դադարեցման և տուժածների համար մարդասիրական աջակցությանն անխոչընդոտ հասանելիության միջոցով վերջ տալ բոլոր ագրեսիաներին և վայրագություններին:

Ընդունելով ահաբեկչական և հանցավոր գործունեության աճը մեր տարածաշրջանին մոտ գտնվող տարածքներում՝ իրենց հանձնառությունն են հայտնել համագործակցել ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան:

Ընդգծել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կանոնավոր նախարարական հանդիպումների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդակցությունների կարևորությունը՝ տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ամրապնդման նպատակով։

Պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարները շնորհակալություն են հայտնել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին լավ ընդունելության և հանդիպման հաջող անցկացման համար։

www.armenpress.am

  • Լրահոս
  • Close
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը Միացել Է «Եկեղեցու Բարենորոգման» Օրակարգին

16-01-2026 | 14:58

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին
Կոմպոզիտոր Հանս Ցիմերը Կհեղինակի «Հարրի Փոթեր» Սերիալի Սաունդթրեքը

16-01-2026 | 14:49

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը
Վլադիմիր Պուտինը Եւ Բենիամին Նեթանյահուն Հեռախոսով Քննարկել Են Մերձավոր Արևելքում Եւ Իրանում Տիրող Իրավիճակը. Կրեմլ

16-01-2026 | 14:40

Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. Կրեմլ
Կան Ուսուցիչներ, Ովքեր Պատգամավորներից Ավելի Շատ Գումար Են Ստանում. Դուք Ուզո՞Ւմ Եք, Որ Եթե Ինչ Որ Զանգված Աղքատ Է, Մնացածն Էլ Աղքատ Լինե՞Ն. Ալեն Սիմոնյան

16-01-2026 | 14:37

Կան ուսուցիչներ, ովքեր պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն. Ալեն Սիմոնյան
Սամվել Կարապետյանին Կրկին Կտեղափոխեն Աած Մեկուսարան

16-01-2026 | 14:25

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
Ստեփան Ասատրյանի Եւ Արամայիս Թախմազյանի Կատարած Ոչ Մի «Արարողություն» Վավերական Չէ. Արագածոտնի Թեմ

16-01-2026 | 13:37

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ. Արագածոտնի թեմ

Նմանատիպ լուրեր