CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ62

41 արցախցի տեղափոխվել է Հայաստան. հունիսի 14-ից ի վեր սա առաջին դեպքն է

41 արցախցի տեղափոխվել է Հայաստան. հունիսի 14-ից ի վեր սա առաջին դեպքն է

Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը. հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ, հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային և այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ:

Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):

Հունիսի 15-ից առ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելել Հայաստանից Արցախ բոլոր հումանիտար բեռների տեղաշարժը, ինչի հետևանքով օրեցօր խորանում է հումանիտար աղետն Արցախում: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ հուլիսի 26-ից շարունակում է կասեցված մնալ Արցախի համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված շուրջ 400 տոննա հումանիտար աջակցությունը:

Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների անցումը որևէ կերպ չի փոխում Արցախի Հանրապետության կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի և ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց ադրբեջանական որևէ միջամտության՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանների:

 

  • Լրահոս
  • Close
Բաքուն Հայտարարում Է, Որ Շուտով Ադրբեջանցիները Կվերադառնան Նաև Ստեփանակերտ

27-09-2023 | 18:03

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ
Ճաք Է Տվել, Փլուզվելու Եզրին Է Ստեփանակերտից Դեպի Հակարի Ճանապարհը

27-09-2023 | 17:03

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը
Իհարկե, Մենք Պաշտպանելու Ենք Ռուբեն Վարդանյանի  Իրավունքները. Պեսկով

27-09-2023 | 16:05

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Պեսկով
Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիները Ձերբակալել Եւ Գերեվարել Են

27-09-2023 | 14:40

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են
Պատերազմից Ու Պայթյունից Տուժած 237 Արցախցի Է Տեղափոխվել Հայաստան. 142-Ը՝ Ուղղաթիռներով, 95-Ը` Շտապօգնության Մեքենաներով

27-09-2023 | 14:15

Պատերազմից ու պայթյունից տուժած 237 արցախցի է տեղափոխվել Հայաստան. 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով
Արցախի Բանակը Մեկ Օրում Ոչնչացրել Է Թշնամու 192 Զինվորի

27-09-2023 | 12:02

Արցախի բանակը մեկ օրում ոչնչացրել է թշնամու 192 զինվորի
11:00-Ի Դրությամբ Հայաստան Է Տեղափոխվել 237 Տուժած Արցախցի, Որից` 142-Ը` Ուղղաթիռներով, 95-Ը` Շտապօգնության Մեքենաներով. Ան

27-09-2023 | 11:54

11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ
123 Մլն Դրամ Կարեն Վարդանյանից` 44-Օրյայի Հետևանքով Տեղահանված Բազմազավակ Ընտանիքներին (Տեսանյութ)

27-09-2023 | 11:35

123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյայի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին (տեսանյութ)
Ըստ Թուրքական Զլմ-Ի՝ Ադրբեջանը Հայաստանից Պահանջում Է 100 Մլրդ Դոլարի Փոխհատուցում

27-09-2023 | 11:29

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
Ամն Դեսպանն Այցելել Է Եռաբլուր

27-09-2023 | 11:06

ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր
Մակ-Ի Փախստականների Հարցերով Գործակալությունը Պատրաստ Է Աջացել Լեռնային Ղարաբաղից Տեղահանվածներին

27-09-2023 | 10:35

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
Ֆրանսիան Սյունիքի Մարզում Հյուպատոսություն Կբացի․ Կատրին Կոլոննա

27-09-2023 | 10:23

Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա
Եվրամիությունը Համոզված Է, Որ Հոկտեմբերի 5-Ին Փաշինյանն Ու Ալիևը Կճանաչեն Միմյանց Երկրների Տարածքային Ամբողջականությունը

26-09-2023 | 22:46

Եվրամիությունը համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյանն ու Ալիևը կճանաչեն միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը
«Սփյուռքի Գործողությունները Շատ Են Ուշացել. Էլ Ինչ Մեծ Արհավիրք Պետք Է Լինի, Որ Միավորվենք». Լիբանանի «Զարթօնք» Հայկական Օրաթերթի Խմբագիր

26-09-2023 | 20:49

«Սփյուռքի գործողությունները շատ են ուշացել. Էլ ինչ մեծ արհավիրք պետք է լինի, որ միավորվենք». Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր
100 Մարդ Ամբողջությամբ Այրվել Է.Արտակ Բեգլարյան

26-09-2023 | 17:52

100 մարդ ամբողջությամբ այրվել է.Արտակ Բեգլարյան

Նմանատիպ լուրեր

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի  իրավունքները. Պեսկով

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Պատերազմից ու պայթյունից տուժած 237 արցախցի է տեղափոխվել Հայաստան. 142-ը՝ ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

Արցախի բանակը մեկ օրում ոչնչացրել է թշնամու 192 զինվորի

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 տուժած արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով. ԱՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-09-2023

123 մլն դրամ Կարեն Վարդանյանից` 44-օրյայի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին (տեսանյութ)

Լուրեր

Calendar27-09-2023