CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ203

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ. սուվերեն չպետության և հայերի գնչnւացման. Վահե Հովհաննիսյան

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ. սուվերեն չպետության և հայերի գնչnւացման. Վահե Հովհաննիսյան

4.5 ժամանոց ասուլիսում տարածաշրջանին և հայ ժողովրդին ներկայացվել է երկու խոշոր նախագիծ.
 
1.     Սուվերեն Չպետության
2.     Հայերի գնչուացման
 
Սա հստակ քաղաքական ծրագիր է, և սրան պետք է պատասխանել բացառապես քաղաքական բանաձևերով։ Ոչ մի պարագայում չի կարելի թերագնահատել սա, եթե նույնիսկ այն համեմված էր մի քանի ժամանոց այլևայլություններով։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հարավային Կովկասի՝ գծվող նոր ճարտարապետության մեջ Հայաստանը պատրաստ է լինել սուվերեն Չպետություն։ Սա է ասվել։ Լսողները ֆիքսել են։
Իսկ հայ ժողովրդին ներկայացվում է նոր խոշոր հանրային ծրագիր՝ Հայերի գնչուացում։
 
Ռուսաստանը մեկ տասնամյակ առաջ իր համար ձևակերպեց սուվերեն դեմոկրատիայի կոնցեպտը և գնաց այդ ուղղությամբ, Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը՝ սուվերեն բեսպրեդելի կոնցեպցիան, Եվրոպան՝ սուվերեն անորոշության, Վրաստանը՝ սուվերեն լրջության և այդպես շարունակ։ Հերթը Հայաստանինն է, և կառավարության գործող ղեկավարն այն հստակ ձևակերպեց՝ սուվերեն գնչուացում։ 

Հայերի գնչուացումը լինելու է տրամաբանական նոր ազգային պրոյեկտը։ 

Հիմա սրա դեմն առնելու մի ձև կա. պետք են հստակ քաղաքական այլ բանաձև, և դա սեփական ժողովրդին ներկայացնող միավորներ։
Կրկնում եմ. որևէ դեպքում չի կարելի թերագնահատել գործողի կողմից ներկայացված նախագծերը, դրա դեմն այս պահին գերիշխող հակընդդեմ վոկալով  չենք առնելու։ Որևէ հակադարձ հայհոյանք, բողոք, անեծք, ծաղր, սպառնալիք ոչինչ չի աշխատում քաղաքական հստակ ծրագրի դեմ։ Պետք է լուրջ-ռացիոնալ -ազնիվ այլընտրանքային տեսլական, և պետք են դրա կրող քաղաքական-հանրային միավորներ։
 
Ի՞նչ եք կարծում, Պաղեստինի կամ Գազայի ժողովուրդը հասկանո՞ւմ էր, թե ինչ կարող է կատարվել։ Կարծում եք Արցախի ժողովուրդը հասկանո՞ւմ էր ընթացքը, և որ երկու օրում կորցնելու է հայրենիքը։ Իհարկե ոչ։ Իսկի ղեկավարներն  ու էլիտան չէին հասկանում, մինչև վերջին ժամը։ Նույնը Հայաստանում է լինելու այս ընթացքի դեպքում։
 Ժողովուրդներն արդեն պոստ-ֆակտում են հասկանում, որ իրենց գլխին աներևակայելի աղետ է եկել։ Աղետ, որը մշակվել էր սառը ուղեղով, ռացիոնալ հաշվարկներով, կրթված փողկապավոր գործիչների աշխատասենյակներում։Աղետ, որի հաշվարկի մեջ մտնում է նաև այն, որ ժողովուրդները մինչև վերջին պահը չհասկանան, թե ինչ է կատարվում։ Եվ իհարկե ի՞նչ աղետ, եթե այն համեմված չլինի միջազգային հանրության դատարկ կոչերով, երկու կողմերին զսպվածության առաջարկով և այլ անիմաստություններով։ Իսկ փաստն այն է, որ զոհերի, խեղված ճակատագրերի թիվը հարյուր հազարների է հասնում՝ բոլորի աչքի առաջ, 21-րդ դարում։ 
Մեզ էլ է նույն սպասում. ողջունելու են խիզախ զիջումները։ 
 
Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ այս հեռանկարի դեմն առնելու։ Սա պահանջելու է մեկ բան՝ ծրագրային լիդերություն, քաղաքական ճիշտ միավորներ և ազնիվ երկխոսություն՝ սեփական ժողովրդի հետ»,- գրել է նա:

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
Առաջիկա 3 Ամիսներին Պատմական Հնարավորություն Կա՝ Օգնելու Ազատել Բաքվում Բանտարկված Հայ Գերիներին. Օկամպո

07-11-2025 | 15:46

Առաջիկա 3 ամիսներին պատմական հնարավորություն կա՝ օգնելու ազատել Բաքվում բանտարկված հայ գերիներին. Օկամպո
Փաստաբանը Ներկայացրել Է Միքայել Սրբազանի Գործով Դատավոր Արմինե Մելիքսեթյանի Գլուխգործոցներից Մեկը

07-11-2025 | 15:08

Փաստաբանը ներկայացրել է Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը
Երկրի Վրա Սպասվում Է Տարվա Ամենաուժեղ Գեոմագնիսական Փոթորիկը. Ռդ Գա

07-11-2025 | 13:49

Երկրի վրա սպասվում է տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը. ՌԴ ԳԱ
Ժաննա Անդրեասյանը Կրկին Այցելել Է Ծիծեռնակաբերդ Եւ Հետևել Հուշահամալիրի Հիմնանորոգման Աշխատանքներին

07-11-2025 | 13:48

Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Ծիծեռնակաբերդ և հետևել հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Չափազանց Կարևոր Նշանակություն Ունի. Կոբախիձե

07-11-2025 | 13:46

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. Կոբախիձե
Երևանում Անցկացվեց Չինական Երգի 2-Րդ Միջբուհական Մրցույթ-Փառատոն

07-11-2025 | 12:51

Երևանում անցկացվեց չինական երգի 2-րդ միջբուհական մրցույթ-փառատոն
Զեղչված Գրքեր, Հանդիպումներ Գրողների Հետ, Նվեր Քարտեր. Մեկնարկում Է «Գրքի Գիշեր» Նախագիծը

07-11-2025 | 12:49

Զեղչված գրքեր, հանդիպումներ գրողների հետ, նվեր քարտեր. մեկնարկում է «Գրքի գիշեր» նախագիծը
Եթե Հհ-Ն Միջանցքի Բացման Մասին Որոշում Չկայացնի, Ադրբեջանը Ստիպված Կլինի Ուժnվ Մաքրել Միջանցքի Տարածքը, Հետո Խիստ Երաշխիքների Ներքո Այն Հանձնել Ռդ Կամ Ամն Վերահսկողությանը․ Ադրբեջանցի Պատգամավոր

07-11-2025 | 12:44

Եթե ՀՀ-ն միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժnվ մաքրել միջանցքի տարածքը, հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել ՌԴ կամ ԱՄՆ վերահսկողությանը․ ադրբեջանցի պատգամավոր
Հայաստանը Պետք Է Դառնա Մի Պետություն, Որը Չի Վախենա Իր Փոքրությունից, Այլ Փոքրությունը Կվերածի Առավելության՝ Կոմպակտություն, Ճկունություն, Մտավոր Կապիտալ, Գլոբալ Ցանցեր․ Արմեն Գևորգյան

07-11-2025 | 12:43

Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որը չի վախենա իր փոքրությունից, այլ փոքրությունը կվերածի առավելության՝ կոմպակտություն, ճկունություն, մտավոր կապիտալ, գլոբալ ցանցեր․ Արմեն Գևորգյան
Թրամփը Հարցրել Է Ալիևին, Թե Ինչու Է Կանգ Առել Եւ Չի Շարունակել Տարածքներ Գրավել. Ուիթքոֆը Մանրամասներ Է Ներկայացրել Թրամփ-Փաշինյան-Ալիև Հանդիպումից

07-11-2025 | 12:01

Թրամփը հարցրել է Ալիևին, թե ինչու է կանգ առել և չի շարունակել տարածքներ գրավել. Ուիթքոֆը մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից
1,8 Մլրդ Հավելյալ Հատկացում՝ 300 Դպրոցի Եւ 500 Մանկապարտեզի Կառուցման, Վերակառուցման, Նորոգման Եւ Գույքով Ապահովման Ծրագրի Կատարմանը

06-11-2025 | 15:48

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը
Երեկ Ուշ Երեկոյան Սերժ Սարգսյանին Հրավիրել Են Հակակոռուպցիոն Կոմիտե. Փաստաբան

06-11-2025 | 15:09

Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբան
Հրանտ Թոխատյանի Վերադարձը Բեմ՝ «Առաքել»-Ով

06-11-2025 | 15:05

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով
Ալիևի Ելույթից Հետո Նրանց Պաշտոնական Լրատվամիջոցներն Արդեն Էլ Ավելի Մեծ Թափով Են Սկսել Թիրախավnրել Հայաստանը Եւ Հայ Ժողովրդին. Ադրբեջանագետ

06-11-2025 | 14:43

Ալիևի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավnրել Հայաստանը և հայ ժողովրդին. ադրբեջանագետ
Ռուբենը Մեր Ժողովրդի Պայքարի Կենդանի Ոգին Է, Նրա Աննկուն, Հայրենասեր Եւ Մարդասեր Տեսակի Իրական Մարմնացումը. Չալաբյան

06-11-2025 | 14:34

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Չալաբյան

Նմանատիպ լուրեր