
07-02-2025 | 12:13
Առողջապահության նախարարությունը հայտնել է թարմացված տվյալներ:
«Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։
Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։
Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ։