07-11-2024 | 11:39
Տարվա արդյունքներով 550 մլն եվրոյին համարժեք ծավալի ծրագրեր ունենք ԵՄ-ի հետ, որոնք մեկնարկել են եւ գտնվում են այս կամ այն փուլում. լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մի մեծ մասը գնալու է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Համագործակցում ենք ԿԲ-ի հետ եւ հույս ունենք, որ շատ արդյունավետ ու արագ տեղից կշարժվի, որովհետեւ մեխանիզմները կան՝ համավարկավորման, սուբսիդավորման։
Սյունիքի մարզի կայունացման մասով կա մոտ 50 մլն եվրոյից ավելի ծրագրերի փաթեթ, որով մեկնարկման փուլում են: Թափանիվը շարժվել է: Իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ ծրագրերն ավելի ծավալուն լինեին:
Ես համաձայն եմ, որ պետք է ավելի արագ անել, բայց խնդիր, որ X ժամկետում չանելու պարագայում այլեւս հնարավոր կամ հասանելի չէ համագործակցությունը, դա այդպես չէ»,-ասաց նա: