CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ336

96 ժամ. մեր պահանաջը հրաժարականն է. Բագրատ Սրբազան

96 ժամ. մեր պահանաջը հրաժարականն է. Բագրատ Սրբազան

Մենք պետք է փակենք չվերջացող պատերազմի դուռը. այսօրվա հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը և շարունակեց.

Վերստին ցանկանում եմ հիշեցնել անցումային կառավարության և նրա գործողությունների մասին։ Կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով՝ վերկուսակցական սկզբունքով․

1․ Հաշտության կառավարություն ՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով՝ ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա

2․ Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

3․ Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ ԱՌԱՆՑ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։

Ինձ հարցնում են՝ հնարավո՞ր է, որ այս մարդը հրաժարական տա կամ հնարավո՞ր է նրան հրաժարեցնենք։

Ես ասում եմ՝ մենք պետք է մտածենք ոչ թե հնարավոր է կամ ոչ, այլ՝ ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ է կամ ոչ։

Մենք այդ պահանջը արդեն իսկ դրել ենք և մեր բոլոր գործողությունները միտված են դրան։

Մեր պահանջը մնում է հրաժարականը, սակայն մյուս բոլոր քաղաքական լուծումները, որոնք արծարժվել են հրապարակի վրա, այդ բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են։

Իշխանության մեջ տղամարդ չկա։ Սա փաստ է։ Մենք պետք է փաստենք, որ ճշմարտության համար պայքարողները, դուք՝ սիրելի ժողովուվուրդ, կոմպրոմիսի չեք գնալու. Մայիսի 9-ի հանրահավաքին դիմելով ժողովրդին՝ ասաց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա ասաց, որ 96 ժամ անընդհատ գործելու են. ժողովուրդն իրենցից գործողություն է պահանջում, եկել է գործողության ժամանակը։

Ընդամենը 4 օր, և մեր սպասելիքն իրականանալու է. ասաց Շարժման առաջնորդը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 11-ին ժամը 16:30-ին նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ կառավարության հրաժարականի եւ նոր խորհրդարան ձեւավորելու օրակարգով.  Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Հասկանում ենք, որ հուսալով այս մարդկանց բարոյական վերջին նշույլների վրա, խնդիրը լուծել չենք կարող։ Մենք այս պահին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու, լինելու փողոցում և մեր կամքը պատադրելու։

Այս մարդուն առաջարկել ենք հրաժարական տալ, հանդիպել ու քննարկել, քննարկել անցնցում հեռանալու պայմանները, որոնք անտեսվել են։ Ես ձեր առջևից, այստեղ կանգնած, դիմում են ԱԺ բոլոր խմբակցություններին՝ մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են Խորհրդարանի նիստ հունիսի 11-ին՝ 16։30 կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նաև հայտարարեց հաջորդ քայլի մասին՝ հունիսի 10-ին ԱԺ-ի խորհուրդը ժողովրդի որոշմամբ՝ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝  քպ պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։

 «Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին եւ նոր կառավարություն ձեւավորելու որոշմանը»,- հավելեց Սրբազանը։

  • Լրահոս
  • Close
Մյունխենի Համաժողովում Ելույթը Ճիշտ Ժամանակին Էր, Բայց Այն Չլսվեց. Պուտին

13-07-2025 | 18:35

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին
Թուրքիան Ուշադրությամբ Հետևում Է Աբու Դաբիում Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Սկսված Խաղաղ Բանակցություններին. Էրդողան

13-07-2025 | 18:32

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան
Էրդողանը Ցանկանում Է Փոխել Սահմանադրությունը

13-07-2025 | 13:49

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Ալեն Սիմոնյանը Հանդիպել Է Ֆրանսիայի Աժ Նախագահի Հետ

13-07-2025 | 13:47

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Լավրովը Շնորհակալություն Է Հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի Մարզի Ազատագրման Գործում Ցուցաբերած Օգնության Համար

13-07-2025 | 13:45

Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Գլենդելում Կիրակի Տեղի Կունենա Հանրահավաք՝ Ի Պաշտպանություն Հայոց Եկեղեցու. Հայոց Եկեղեցու Պահապանության Համահայկական Խորհուրդ

13-07-2025 | 13:44

Գլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
Իսրայելի Եւ Սիրիայի Ներկայացուցիչները Հանդիպել Են Բաքվում. Afp

13-07-2025 | 13:43

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Խսհմ Փլուզումից Հետո Արևմուտքը Ցանկանում Էր Աշխարհաքաղաքական Առավելություն Ձեռք Բերել Ռուսաստանի Նկատմամբ. Պուտին

13-07-2025 | 13:39

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
Փաշինյանը Ստում Է, Թե Իբր Երկրում Առկա Է Էներգետիկ Ճգնաժամ. Հայաքվե

12-07-2025 | 17:59

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե
Թուրքական Մամուլը՝ Իրարանցման Մեջ

12-07-2025 | 17:57

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ
Սիրիան Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության Հետ Փոխըմբռնման Հուշագիր Է Ստորագրել

12-07-2025 | 17:54

Սիրիան Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
«Սիրելինե՛Ր, Նիկոլիզմն Անցողիկ Է, Բայց Եկեղեցին Հավիտենական Մարմինն Է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

12-07-2025 | 15:54

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան
Արցախցիների՝ Այսօրվա Հանրահավաքն Արտոնվել Է, Հնարավոր Երթն Ու Նստացույցը՝ Ոչ․ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի Անդամ

12-07-2025 | 13:36

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
«Սրբազան Պայքար»-Ի Գործով Կալանավորվածների Խցերում Պարբերաբար Ու Շատ Խիստ Խուզարկություններ Են Կատարվում․ Փաստաբան

12-07-2025 | 13:34

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան
Սիրիայի Նախագահը Պաշտոնական Այց Կկատարի Ադրբեջան

12-07-2025 | 13:32

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Նմանատիպ լուրեր