CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ135

ԱԲ-ն՝ կինոյի յուրահատուկ լեզու. Լիլիթ Բարսեղյանի «Անհայտ գտածո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել աշխարհում առաջին AI միջազգային կինոփառատոնում

ԱԲ-ն՝ կինոյի յուրահատուկ լեզու. Լիլիթ Բարսեղյանի «Անհայտ գտածո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել աշխարհում առաջին AI միջազգային կինոփառատոնում

Երիտասարդ ռեժիսոր, սցենարիստ և լրագրող Լիլիթ Բարսեղյանը ձգտում է կինոարվեստի միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել իրեն հուզող մի շարք հարցերի վրա։ Բարսեղյանը, որը նկարահանել է լիամետրաժ և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր (Հանրային հեռուստաընկերության՝ «130-րդը», «Ժամանակի բեկորները», «Սերը», «Սահմաններ», Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի «Դասարան+դասական» նախագծի ֆիլմաշարերը և այլն), որոշել է գաղափարները կյանքի կոչել արհեստական բանականության միջոցով։ Նրա՝ ԱԲ-ով (AI) ստեղծած առաջին գեղարվեստական ֆիլմը՝ Unknown Artefact-ը («Անհայտ գտածո»), օրերս լավագույնն է ճանաչվել AI International Film Festival-ում, որն անցկացվում է Լոս Անջելեսում։

«ԱԲ-ով ստեղծված ֆիլմս հիպերիրական է։ Ամեն բան զրոյից է ստեղծվել՝ արհեստական բանականությամբ։ Սցենարի հեղինակը ևս ես եմ։ Ֆիլմը պատմում է կնոջ մասին, որն ագահաբար ցանկանում է պատմության մեջ մնալ, այնինչ ժամանակն է որոշում՝ ում պահել, ում ոչ։ Նա տաղանդավոր համադրող է, անտաղանդ նկարիչ, բայց երազում է տաղանդավոր նկարիչ լինել։ Այդ կինն իր հարստությունը դիզել, կանացի դրախտը կառուցել է համադրողի աշխատանքով։ Ի տարբերություն այլ նկարիչների, որոնց գործերը, հնարավոր է, չցուցադրվեն, սակայն անունները կմնան պատմության էջերում՝ մեր հերոսուհին ամեն տեղ ներկայացնում է իրեն, իր մասին գրավոր ոչ ճշգրիտ պատմություններ է թաքցնում լեռներում, նկուղներում, արխիվներում, նավերում. հնարավոր ամեն վայրում։ Նա խմբագրում է իր տաղանդը, և ագահությունը նրան ստիպում է սուտ խոսել։ Վերջում ապոկալիպսիս է լինում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Բարսեղյանն ու տեղեկացնում՝ ֆիլմի պրոդյուսերը Մանե Մկրտչյան-Արզումանյանն է։

Ապոկալիպսիսից հետո աշխարհում մնում է միայն այն, ինչն անկեղծ, իրական է եղել։ Հերոսուհին հաղթահարում է ժամանակը, բայց ոչ այնպես, ինչպես կկամենար։

«Լիլիի կերպարն ունի նույն խնդիրը, ինչ մեր շրջապատում ապրող շատ-շատ մարդիկ․․․ Նրանք անընդհատ նախատեսում են ինչ-որ բան ստեղծել, բայց մինչ օրս ոչ մի քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն դա նրանց չի խանգարում արտահայտել հեղինակավոր կարծիքն ու վերաբերմունքն աշխարհի հանդեպ։ Կարծում եմ՝ ստեղծագործող մարդկանց համար միևնույն է, թե ինչ կլինի հետո, այդ մարդիկ ստեղծագործում են՝ իրենց բացահայտելու, իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու, աշխարհն ավելի լավ ճանաչելու համար։ Իմ հերոսուհին ոչ թե աշխատում է իր ներուժը մեծացնել, այլ ապագայից մուրալ ակնածանք, քանի որ այսօրվա մարդիկ գոնե մեկ ստեղծագործություն նրանից չեն տեսնում։ Հենց այդտեղ է կոնֆլիկտը։ Ֆիլմում նաև նուրբ ներկայացվում է այն, թե ինչպես է կինը հրաժարվում իր դրախտից»,-նշում է Լիլիթը։

Լիլիթ Բարսեղյանն ԱԲ-ով սկսել է հետաքրքրվել մեկ տարի առաջ. լրջորեն է զբաղվել, երբ ընդգրկվել է «ռեԱրմենիա» հիմնադրամի նախաձեռնած կուրսերում, որոնց նպատակն է կրթել մասնակիցներին, ԱԲ ոլորտում առավել գրագետ դարձնել։ Կուրսերի նախաձեռնողները համարում են, որ մեր օրերում մինիմալ գրագետ կարող են համարվել այն մարդիկ, որոնք գրել, կարդալ, հաշվել իմանալուց բացի տիրապետում են արհեստական բանականության որոշ գործիքների։

Լիլիթը մտավախություն ունեցել է, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել մարդկանց, սակայն մեկ ամիս այդ գործիքներով աշխատելուց հետո հասկացել է, որ այն ոչ միայն վախեցնող չէ, այլև նոր շնչառություն է բացում, թույլ է տալիս հասկանալ, թե ով ես և ով ես ցանկանում լինել։ Բարսեղյանի մասնագիտական պոտենցիալը նրան օգնել է արագ յուրացնել ԱԲ գործիքակազմն ու ծառայեցնել ստեղծագործական բովանդակության ստեղծմանը։

«Իհարկե, այլ զգացողություն է, երբ աշխատում ես դերասանի հետ, ինչից ես չեմ հրաժարվել, սակայն այն սցենարները, որոնք, գուցե, «հանգեին», որոնց, գուցե, չցանկանայի անդրադառնալ, որովհետև այսօր դժվար է խաղարկային լիամետրաժ ֆիլմեր նկարահանելը, իրականություն եմ դարձնում ԱԲ-ով»,-ընդգծում է Լիլիթն ու հավելում, որ ԱԲ ֆիլմ ստեղծելու ստեղծագործական գործընթացը բավականին հետաքրքիր է։

Ֆիլմը ստեղծելիս շատ ժամանակ է խլել պատկերը մեծացնելը։ Գլխավոր հերոսուհու դեմքը Լիլիթ Բարսեղյանինն է։ Մյուս կերպարների դեմքերն օգտագործելու իրավունքը գնել է, իսկ սաունդթրեքը ստեղծվել է հայկական «Րուրի»-ի, Քուչակի հայրեններից մեկի և Շնիդկեի կոմպոզիցիաների մեկի հիման վրա։

Անդրադառնալով AI International Film Festival-ում հաղթանակի կարևորությանը՝ Լիլիթ Բարսեղյանը շեշտում է, որ փառատոնը ոլորտի ամենախոշոր իրադարձություններից է։ Այն աշխարհում առաջին AI ֆիլմերի փառատոնն է։

Ամերիկյան փառատոնը, որն անցկացվում է յուրաքանչյուր ամիս, ունի բազմաթիվ անվանակարգեր՝ «ԱԲ պատկեր», «ԱԲ պատմություն», «Գեղարվեստական լուծումներ», «ԱԲ երաժշտություն» և այլն։  Unknown Artefact («Անհայտ գտածո») ֆիլմը ներկայացվել է «Լավագույն ԱԲ ֆիլմ» անվանակարգում և հաղթել է։

«Փառատոնին հարյուրավոր ֆիլմեր են ցուցադրվում, և ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ նոմինացվել եմ, իսկ երբ հաղթեցի, առավել ոգևորվեցի։ Սա հեղինակության մրցանակաբաշխություն է, ոչ թե ֆոնդային, ուստի գումար չի տրամադրվում, բայց այն փաստը, որ ֆիլմը հաղթել է այդ փառատոնում, արդեն շատ բան է ասում ԱԲ արտիստի մասին»,-մանրամասնում է Լիլիթը։

Փառատոնը համագործակցությունների հրաշալի հարթակ է։ Բարսեղյանը փառատոնի շրջանակում բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր է դիտել, որոնք նկարահանող ռեժիսորների մոտ նախատեսում է դասընթացներ անցնել։

Ռեժիսորը ծրագրում է առաջիկայում կարճամետրաժ ֆիլմ ստեղծել։ Գործընկերուհու հետ արդեն բացել են AI ստեղծագործական հարթակ և մտադիր են կյանքի կոչել բազմաթիվ հետաքրքիր նախագծեր։

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ
Հարավային Կորեայի Նախկին Վարչապետ Հան Դոկ Սուն Դատապարտվել Է 23 Տարվա Ազատազրկման

21-01-2026 | 12:39

Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Իշխանությունը Փորձում Է Անել Անհնարինը` Չի Ստացվում, Փորձում Է Ներգործության Նոր` Առավել Անբարո Մեթոդներ Կիրառել․ Աբրահամյան

21-01-2026 | 12:35

Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում է ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել․ Աբրահամյան
Քպ-Ական Հռիփսիմե Հունանյանը Հեռանում Է Աժ Հանձնաժողովի Նախագահի Պաշտոնից Եւ Չի Ընդգրկվի Առաջիկա Ընտրությունների Քպ Ցուցակում

21-01-2026 | 12:33

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում
Ես Նրանց Կջնջեմ Երկրի Երեսից, Եթե Uպառնալիքները Շարունակվեն. Թրամփն՝ Իրանին

21-01-2026 | 12:31

Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Լուկաշենկոն Ստորագրել Է Փաստաթուղթ՝ Թրամփի Առաջարկած «Խաղաղության Խորհրդին» Միանալու Վերաբերյալ

20-01-2026 | 21:27

Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ
Գերաշնորհ Տ․ Պարթև Եպիսկոպոս Բարսեղյանը Նշանակվել Է Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդ

20-01-2026 | 21:26

Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ
Տարիներ Անց Սովորական Գործընթաց Է Լինելու, Երբ Հայաստանից Կամ Ադրբեջանից Մեր Քաղաքացիները Կարողանալու Են Հատել Սահմանը, Առևտուր Անել, Օգտվել Այն Առավելություններից, Որ Ունենք․ Խաչատուրյան

20-01-2026 | 21:25

Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ Խաչատուրյան
Հիբրիդային Սպառնալիքներ, Կիբեռհարձակումներ Եւ Ահաբեկչություն․ Ինչ Է Սպասվում 2026-Ին. Ահծ Զեկույց

20-01-2026 | 16:14

Հիբրիդային սպառնալիքներ, կիբեռհարձակումներ և ահաբեկչություն․ ինչ է սպասվում 2026-ին. ԱՀԾ զեկույց
Ճնշումներին Քահանա Հայրերը Չեն Ենթարկվել. Մասյացոտնի Թեմը Հայտարարություն Է Տարածել

20-01-2026 | 16:13

Ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել. Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել
Հայաստանի Կողմից Հապկ Անդամության «Ապասառեցում», Ամենայն Հավանականությամբ, Տեղի Չի Ունենա. Ահծ

20-01-2026 | 13:10

Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա. ԱՀԾ

Նմանատիպ լուրեր