09-09-2024 | 11:20
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է տեղեկությունները, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը:
Tasnim գործակալությունը հաղորդում է նրա խոսքը.
«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետը աղտոտելու վարկածը»։
Նշենք, որ Թուրքիան պարբերաբար բողոքի նոտա է ուղարկում, թե իբր Մեծամորի ատոմակայանը ոչ միայն աղտոտում է շրջակայքը, Արաքս գետը, որի ջրերը հոսում են Թուրքիա, այլև թմբկահարում են տեխնիկական վտանգները։
Իրանը պարբերաբար անդրադառնում է Մեծամորի թեմային՝ հերքելով բոլոր վարկածներն ու պնդումները, թե իբր ռադիոակտիվ աղտոտման պատճառով, ամենայն հավանականությամբ, Հայաստանից Իրանի հյուսիսում աճել է քաղցկեղային հիվանդությունների թիվը: