08-10-2024 | 16:51
ՄԱԿ-ի միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավի Ռաֆահ քաղաքում։ Միևնույն ժամանակ, դատարանը անկլավի ամբողջ տարածքում կրակը դադարեցնելու կոչ չի արել, ինչպես պահանջել էր Հարավային Աֆրիկան նախորդ շաբաթ անցկացված լսումների ժամանակ, հայտնել է Euronews-ը։
Հրադադարի պահանջը մաս է կազմում անցած տարեվերջին Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնությամբ հարուցված գործի, որն Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Իսրայելը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ Դատավարությունը կարող է տարիներ տևել, սակայն մինչ իրավական վեճերը շարունակվում են, Հարավային Աֆրիկան պաղեստինցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգադրություններ է փնտրում:
Փորձագետները համոզված են, որ Իսրայելը հազիվ թե ենթարկվի դատարանի որոշմանը, սակայն դա կուժեղացնի ճնշումը երկրի վրա։ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների քննադատությունն աճում է նույնիսկ նրա ամենամոտ դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից: Մինչդեռ Իսրայելն հայտարարել է, որ երկրի վրա ոչ մի ուժ չի խանգարի երկրին պաշտպանել իր քաղաքացիներին և Գազայի հատվածում հալածել ՀԱՄԱՍ-ին։