CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ519

Ադրբեջաը Բերձորում հայ մշակույթի յուրացմանն ուղղված պետական միջոցառում է կազմակերպել

Ադրբեջաը Բերձորում հայ մշակույթի յուրացմանն ուղղված պետական միջոցառում է կազմակերպել

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։

Հատուկ նպատակամիտվածությամբ այս ճամբարը, որն ընթանում էր օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, իր շուրջն էր համախմբել  աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդների (նկ․ 1, 2, 3, 4, https://westaz.org/en/xeber/diaspor-genclerinin-v-yay-dusergesi-cercivesinde-2024-cu-il-avqust-ayinin-6-da-lacin-seherinde-qerbi-azerbaycanlilarla-gorus-kecirilmisdir#prettyPhoto):

 Միջոցառումը պետական նպատակամիտվածության է և քարոզում է Իլհամ Ալիևի՝ հայկական տարածքների յուրացման քաղաքականությունը, որի վառ ապացույցը Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից ֆինանսավորումն էր և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից իրականացվող կազմակերպչական  աշխատանքները, որի մասին նշված է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի պաշտոնական կայքում, գրում է monumentwatch.org-ը:

Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել ՀՀ սուվերեն  տարածքի նկատկամբ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի  մասին։  Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Միջոցառմանը ելույթ են ունեցել Գալիբ Գասիմովը, համայնքի աշխատակիցներ Սանան Ախմադը և Անար Իրզագուլուևը, որոնց ելույթներից անմասն չեն եղել ՀՀ տարածքի հանդեպ բացահայտ յուրացման հռետորաբանությունը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև գրքի շնորհանդես։

Ցուցադրվել են նաև «Հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական հուշարձանները ներկայացված են որպես «ադրբեջանական» հնագույն ժառանգություն։

Ի թիվս արդեն իսկ ադրբեջանական հռչակված Սևանի, Սյունիքի և Երևանի, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանը։

Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքն»՝ «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի վերափոխված անունն է։ Արևմտյան Ադրբեջան հորինվածքի շուրջ ադրբեջանական քարոզչությունը նորություն չէ։ Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ Ա․ Ա․ Բախիխանովի անվան Պատմության Ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի պատմության», Ֆոլկլորի ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլորի», իսկ Նասիմիի անվան Լեզվաբանության ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի տեղանվանագիտության» բաժինները:

Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրում, և նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված  ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր  «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների  քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։   «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը,  «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով,  «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):

  • Լրահոս
  • Close
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան

Նմանատիպ լուրեր