
16-06-2025 | 15:15
Հաջողությամբ ավարտվել են «Արազ-2025» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էին Ադրբեջանի և Իրանի զինծառայողները։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինծառայողները ճշգրտորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրները։
Զորավարժությունների փուլերում և փոխգործակցության ընթացքում պլանի համաձայն առաջադրանքները կատարելիս մասնակիցները ցուցադրել են մարտական պատրաստվածության բարձր մակարդակ։
Զորավարժությունների ղեկավարները բարձր են գնահատել անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և պատրաստվածության մակարդակը։
www.hraparak.am