22-01-2026 | 16:01
«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի հարվածն է։
Հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկացի պաշտոնյայի մեկնաբանությունը հաջորդել է ադրբեջանական կառավարական աղբյուրների մամուլի հրապարակումներին, թե ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի պատճառով։
www.azg.am