CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ148

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են

Բաքվի իշխանությունները Ադրբեջանում հայ ռազմագերիներին վերաբերվում են որպես ոչ այլ ինչ, քան քաղաքական խաղում ռազմավարական գործիքների՝ հնչեց Ժնևում կազմակերպած ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու միջազգային հանրության հետզհետե աճող կոչերի ֆոնին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած միջոցառմանը:

Հայ ռազմագերիների և պատանդների ճակատագիրը մնում է չլուծված։ Չկա լուծման հստակ ճանապարհ։ Չկա, քանի որ իրենք հայտնվել են ավելի լայն աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնում և գտնվում են մի պետության ձեռքում, որը ձգտում է ոչ թե արդարության, այլ իր քաղաքական շահի բավարարմանը:
Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը վառ խորհրդանիշ է այն բանի, թե հակամարտության մեջ քաղաքական մանիպուլյացիան որչափ հեռու կարող է գնալ։

«Բարդ է խոսել Ադրբեջանում հայ ռազմագերիների պահման պայմանների մասին, քանի որ մենք տեղեկություն ստանում ենք խիստ սահմանափակ աղբյուրներից»,- բացատրեց ռազմավարական դատավարության հարցերում մասնագիտացած Մարդու իրավունքների միջազգային իրավաբան Արփի Ավետիսյանը՝ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, ելույթ ունենալով «Մարդու իրավունքները Ադրբեջանում» միջոցառմանը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Քրիստոնեական միջազգային համերաշխության կազմակերպությունը՝ ՔՄՀ (CSI) միջոցառում էր հրավիրել՝ Ադրբեջանի կողմից անարդարացիորեն ձերբակալված հայերի կացությունը լուսաբանելու նպատակով: Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի (ECLJ) հետ համատեղ կազմակերպված իրավապաշտպանների այս հավաքն ընդգծեց հայ ռազմագերիները անհապաղ և անվերապահ ազատ արձակման հրամայականը:

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը պատմեց դիվանագիտական ​​մի նախաձեռնության մասին, որի ընթացքում հայ գերիներին ազատագրելու անհրաժեշտությանը հարցով ուղղակիորեն դիմել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա Հիքմեթ Հաջիևին:

Միավորված ազգերի կազմակերպությունում այս  քննարկում ծառայեց որպես պարզաբանում և ևս մի կոչ միջազգային հանրությանը` արդարադատության վերականգնման համար կայուն դիվանագիտական ​​ճնշման հրատապությունը շեշտելով։ Միջոցառման ամբողջական ձայնագրությունը հասանելի է առցանց:

Քննարկման մասնակիցների թվում ընդգրկված էին իրավապաշտպան և ականավոր իրավաբան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ընտանիքների պաշտպանն է և ղեկավարում է «ICLaw-Center Armenia»իրավապաշտպանական կազմակերպությունը։ Քննարկման մեկ այլ մասնակից էր առաջատար իրավաբան և միջազգային հանրային կապերի խորհրդատու, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կալֆայանը, ինչպես նաև ռազմավարական դատավարության հարցերով միջազգային փաստաբան Արփի Ավետիսյանը։ Լորդ Դեյվիդ Ալթոնը տեսաուղերձի միջոցով իր ձայնը փոխանցեց դատավարությանը` հորդորելով ազատ արձակել ադրբեջանական կալանքի ներքո հյուծվող 23 հայերին:

«Էթնիկ հայերի դատավարությունն ու կալանավորումը» թեմայով քննարկման ժամանակ Արփի Ավետիսյանը հայտարարեց, որ ոչ մի անկախ մարմին հայ բանտարկյալներին այցելելու հնարավորություն չի ունեցել, և ոչ էլ հնարավորություն է ունեցել ծանոթանալու նրանց պահման պայմաններին։ «Մեր պատկերը հիմնված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղեկատվության վրա։ Տեղեկատվության մյուս աղբյուրը բանտարկյալների ընտանիքներն են։ Օրինակ, եթե քննենք Ռուբեն Վարդանյանի կալանքի պայմանները, երբ նա հացադուլի մեջ էր, ապա, ըստ նրա ընտանիքի անդամների տեղեկությունների, նա պահվել է մեկուսացման մեջ, բուժզննում չի կատարվել, առողջական վիճակը վատացել է։ Հրապարակված լուսանկարները փաստում են նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ադրբեջանցի իրավապաշտպանն այցելել է հայ բանտարկյալներին, սակայն մենք քաջատեղյակ ենք, որ նրան չի կարելի համարել որպես անկախ մարմին, և չի կարելի վստահել իր տրամադրած տեղեկատվությանը։ Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» կոմիտեի այցը մերժվել է, ինչը որ մտահոգիչ է»։

Ֆիլիպ Կալֆայանը նշեց, թե ինչ բացարձակ ստորություն է իրենից ներկայացնում, առկա հանգամանքներում ընթացող, կեղծ արդարադատությունը: «Մարդիկ, որ ժամանակին նստած էին բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջազգայնորեն թույլատրված դիվանագիտական ​​գործընթացի անբաժանելի մաս, այժմ մեղադրվում են ահաբեկչության մեջ», – նշեց նա։ Նա պնդեց, որ վերջիններիս միակ օրինազանցությունը եղել է դիմադրության ոգին մարմնավորելը` ձգտելով պաշտպանել Արցախի Հանրապետության գոյությունը:

2023 թ սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկել էր լայնածավալ ռազմական ներխուժում, որի գագաթնակետն էր Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության զանգվածային արտաքսումը, որը որ ավարտվեց եռամյա էթնիկ զտումներով: Երկու մեծածավալ ռազմական հարձակումները և իննամսյա անողոք շրջափակումը Արցախի բնակիչներին զրկեց հիմնական սննդամթերքից, այդ թվում՝ դեղամիջոցներից:

Ադրբեջանն ընդունել է այս գործողությունների ընթացքում ձերբակալված 23 հայ տղամարդու կալանավորումը, որոնց թվում է գտնվում նաև հայտնի բարերար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Տագնապալի է, որ մոտ 80 այլ անձինք, որոնց վերջին անգամ տեսել են ադրբեջանական բանտում, այժմ դասակարգվում են որպես բռնի անհետացածներ:

23 ձերբակալվածներից 16-ը ներկայումս Ադրբեջանում ենթարկվում են դատական​​գործընթացի։ Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց այս դատավարություններում տիրող պատշաճ դատավարության բազմաթիվ խախտումներ՝ պնդելով, որ ադրբեջանական դատական ​​համակարգը համարվում է աշխարհում ամենաստրկամիտներից մեկը։

«Երևակայալի չի մի սցենար, երբ արմատացած հակահայկական տրամադրությունների միջավայրում նախագահող ադրբեջանցի դատավորը կարող է անաչառ արդարադատություն իրականացնել», – ասաց նա :

Արփի Ավետիսյանը, իր հերթին, ի ցույց դրեց հայ բանտարկյալների ճակատագիրը խաղաղ բանակցություններում Հայաստանի Հանրապետությունից պահանջած քաղաքական զիջումների հետ կապելու Ադրբեջանի ցինիկ մանևրը։ «Ըստ էության, նրանք բոլորն էլ պատանդ են», – ասաց նա։

Արփի Ավետիսյանը հավելեց, որ հայ բանտարկյալները քաղբանտարկյալ էին, որոնց օգտագործում էին Բաքվի իշխանությունները։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ բանակցությունները ձգձգվում են, և որևէ լուծում չի գտնվել։ Այդ մարդիկ գործիքներ են Բաքվի իշխանությունների ձեռքում»։

Ժնևում ՔՄՀ-ի (CSI) կողմից ՄԱԿ-ում կազմակերպած միջոցառումը կայացավ ապօրինի կալանավորված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերի և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու միջազգային հանրության հետզհետե աճող կոչերի ֆոնին: Մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը միանշանակորեն հայտարարել է, որ «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, ներառյալ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, և խստագույնս պետք է հարգվեն արդար դատավարության նրանց հիմնարար իրավունքները» :

Չնայած միջազգային հանրության աճող կոչերին, Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից նույնիսկ Կարմիր Խաչի կոմիտեի տեղական մասնաճյուղի գործունեության կարիքը այսուհետև չկա։ Ըստ ադրբեջանական կառավարության, այլևս գոյություն չունեն այն պատճառները, որոնք նախկինում պահանջում էին, որպեսզի ԿԽՄԿ-ն ուղղակիորեն գործունեություն ծավալի Ադրբեջանում: Ադրբեջանական ARA լրատվական գործակալությունը « հիշեցնում է », որ նախկինում որոշակի խնդիրներ են եղել Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև։ Այսպիսով, 2020-ականների սկզբին ԿԽՄԿ-ն գրասենյակ էր բացել Ստեփանակերտում՝ առանց «ադրբեջանական իշխանություններին ծանուցելու»։ Բաքուն մարդասիրական կազմակերպությանը նաև մեղադրել է, մասնավորապես, «մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու համար մարդկանց տարհանման համար նախատեսված շտապօգնության մեքենաների օգտագործման» մեջ։ Այնինչ, ամիսը մեկ անգամ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելում են հայ գերիներին, շփվում նրանց հետ և հնարավորություն տալիս կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում կասեցրել են BBC-ի և այլ արտասահմանյան լրատվամիջոցների գործունեությունը իրենց տարածքում։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա Բաքուն վերանայում է այդ միջազգային կազմակերպության հետ իր համագործակցության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով առկա «նոր իրողությունները»։ Այդ մասին վերջերս հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այդօրինակ «նոր իրողություններ» նա անվանեց 2020 թվականին Հայաստանի հետ ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակը և այն, որ «Ադրբեջանն այժմ կարող է հոգ տանել իր մասին և նույնիսկ լինել բարերար»։ Բայրամովը պարզաբանել է, որ «թերևս ՄԱԿ-ի առանձին գործակալությունների հետ համատեղ համագործակցության մեխանիզմի միջոցով որոշակի գործընկերություն կարող է շարունակվել՝ համաձայն [Ադրբեջանի] ազգային առաջնահերթությունների»: Այնուհետև, իրենց իսկ աղբյուրներին հղում կատարելով, մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնել են, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է փատկել Ադրբեջանում ՄԱԿ-ի չորս գրասենյակ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF): Իսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2020 թ բանաձեւում Ադրբեջանը կոչվել է « լրագրողների համար ամենաթշնամական երկրներից մեկը»։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանում լրագրողների զանգվածային ձերբակալություններից և ամբողջ խմբագրությունների փակումից երեք տարի առաջ, իսկ 2024 թ Վեհաժողովը դադարեցրել է մարդու իրավունքների խախտումների համար ադրբեջանական պատվիրակության աշխատանքը։ Սակայն ադրբեջանական քարոզչությունը դրանից միայն ոգևորվում է՝ հայտարարելով, որ երկիրն այժմ կկարողանա ավելի անկախ քաղաքականություն վարել։

Այնինչ, մինչ ռազմագերիները ենթարկվում են աներևակայելի խոշտանգումների, միջազգային հանրությունը չպետք է աչքաթող անի այն փաստը, որ դա որպես պետական ​​քաղաքականության գործիք մարդկային կյանքի օգտագործում է: Դա ոչ միայն բարոյական անարգանք է, այլև միջազգային իրավունքի և մարդկային արժանապատվության սկզբունքների բացահայտ խախտում։ Հետևաբար հարցն այն է, թե արդյոք կարելի է արդարադատություն հաստատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, հայ ռազմագերի և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ, և որքանով է միջազգային հանրությունը վճռական պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին վերջինիս գործողությունների համար:


Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մարտի 18-ին «Մարդու իրավունքները Ադրբեջանում» թեմայով քննարկման ամբողջական տեսանյութը

www.azg.am

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր