CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ452

Ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ․ ՀԱԿ

Ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ․ ՀԱԿ

Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

«1. Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին, տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ ապօրինաբար գերեվարված եւ Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին, որոնք ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են դաժան հալածանքների եւ կտտանքների։

2. Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը իրագործելու օրինական գործընթացը սկսվել էր եւ հետեւողականորեն շարունակվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունը սիստեմատիկորեն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ նրա բնակչության կյանքի, ազատության, ժողովրդավարության իրավունքները, ծավալելով պետականորեն կազմակերպված զանգվածային բռնություններ, ինչպես նաեւ անցկացնելով բիրտ ռազմական գործողություններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչության դեմ (1988 փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի հունվարին Բաքվում, 1991-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թվով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումյանի եւ Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի եւ Մարտունու շրջաններում)։

3. Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն ոտնահարումով, գերեվարվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական հանցագործություններից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող արցխահայության նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։

4. Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող եւ նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որեւէ լեգիտիմությունից։ Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները եւ դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների եւ տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետեւաբար այդ դատավարություններում ներկայացված որեւէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաեւ «դատական» մարմնի որեւէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն եւ օրինականություն։

5. Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որեւէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած եւ խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։ Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքո, այլ միայն նրանց կյանքը, առողջությունը եւ ապահով վերադարձը հայրենիք։

6. Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի լռությունը եւ անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ եւ երկխոսություն վարել նրանց հետ միջազգային հանրությունը ներկայացնող մարմինների անունից։

7. Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ եւ բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման եւ խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը։ Հայաստանի իշխանությունները այդ հարցով պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի Խմբի երկրներին, ինչպես նաեւ բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում եւ Եվրոպական խորհրդարանում, հատկապես ի ցույց դնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության անբեկանելի իրավունքի բացահայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից»,- ասվում է հայտարարությունում։

  • Լրահոս
  • Close
Մյունխենի Համաժողովում Ելույթը Ճիշտ Ժամանակին Էր, Բայց Այն Չլսվեց. Պուտին

13-07-2025 | 18:35

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին
Թուրքիան Ուշադրությամբ Հետևում Է Աբու Դաբիում Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Սկսված Խաղաղ Բանակցություններին. Էրդողան

13-07-2025 | 18:32

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան
Էրդողանը Ցանկանում Է Փոխել Սահմանադրությունը

13-07-2025 | 13:49

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Ալեն Սիմոնյանը Հանդիպել Է Ֆրանսիայի Աժ Նախագահի Հետ

13-07-2025 | 13:47

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Լավրովը Շնորհակալություն Է Հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի Մարզի Ազատագրման Գործում Ցուցաբերած Օգնության Համար

13-07-2025 | 13:45

Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Գլենդելում Կիրակի Տեղի Կունենա Հանրահավաք՝ Ի Պաշտպանություն Հայոց Եկեղեցու. Հայոց Եկեղեցու Պահապանության Համահայկական Խորհուրդ

13-07-2025 | 13:44

Գլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
Իսրայելի Եւ Սիրիայի Ներկայացուցիչները Հանդիպել Են Բաքվում. Afp

13-07-2025 | 13:43

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Խսհմ Փլուզումից Հետո Արևմուտքը Ցանկանում Էր Աշխարհաքաղաքական Առավելություն Ձեռք Բերել Ռուսաստանի Նկատմամբ. Պուտին

13-07-2025 | 13:39

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
Փաշինյանը Ստում Է, Թե Իբր Երկրում Առկա Է Էներգետիկ Ճգնաժամ. Հայաքվե

12-07-2025 | 17:59

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե
Թուրքական Մամուլը՝ Իրարանցման Մեջ

12-07-2025 | 17:57

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ
Սիրիան Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության Հետ Փոխըմբռնման Հուշագիր Է Ստորագրել

12-07-2025 | 17:54

Սիրիան Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
«Սիրելինե՛Ր, Նիկոլիզմն Անցողիկ Է, Բայց Եկեղեցին Հավիտենական Մարմինն Է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

12-07-2025 | 15:54

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան
Արցախցիների՝ Այսօրվա Հանրահավաքն Արտոնվել Է, Հնարավոր Երթն Ու Նստացույցը՝ Ոչ․ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի Անդամ

12-07-2025 | 13:36

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
«Սրբազան Պայքար»-Ի Գործով Կալանավորվածների Խցերում Պարբերաբար Ու Շատ Խիստ Խուզարկություններ Են Կատարվում․ Փաստաբան

12-07-2025 | 13:34

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան
Սիրիայի Նախագահը Պաշտոնական Այց Կկատարի Ադրբեջան

12-07-2025 | 13:32

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Նմանատիպ լուրեր