CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ52

Ադրբեջանական SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի վաճառքը Թուրքիային

Ադրբեջանական SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի վաճառքը Թուրքիային

Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունը ժամկետից երկու տարի շուտ մարել է ամերիկյան Citi և JP Morgan բանկերից վերցված 1,3 միլիարդ դոլարի վարկը մոտավորապես այն ժամանակ, երբ ադրբեջանական ընկերությունը գրեթե այդքան վարկ է ստացել ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունից: Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ բանկային ու առևտրային երեք աղբյուրները։

Citi-ն, JP Morgan-ը և SOCAR-ը հրաժարվել են մեկնաբանել ԱՄՆ բանկերի կողմից տրամադրված վարկի վաղաժամկետ մարումը: Lukoil-ը և SOCAR-ը հրաժարվել են պատասխանել նոր վարկի վերաբերյալ մեկնաբանությունների հարցումներին։ Աղբյուրները նշում են, որ որևէ ենթադրություն չկա, որ գործարքներից որևէ մեկը խախտում է ԱՄՆ-ի կամ այլ ֆինանսական պատժամիջոցները Ռուսաստանի հետ բիզնես անող ընկերությունների դեմ: Այդուհանդերձ, աղբյուրները նշում են, որ վաղաժամկետ մարումը թույլ է տվել Մոսկվային վերսկսել հումքի վաճառքը ադրբեջանական ընկերության Star նավթավերամշակման գործարանին Թուրքիայում։ Գործարքների ընթացքում SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի գնումները Star-ից, որոնք դադարեցրել էր անցյալ տարի:

Աղբյուրները նշում են, որ դադարեցումը տեղի է ունեցել ԱՄՆ բանկային կոնսորցիումի խնդրանքով, որը վախենում էր պատժամիջոցների ենթարկվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: «Star»-ը նախագծված էր ռուսական նավթի վերամշակման համար, ուստի՝ երբ արևմտյան բանկերը նրան ասացին դադարեցնել ռուսական նավթի վերամշակումը, դա խնդիր դարձավ», – ասել է երեք աղբյուրներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։ Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ մարումը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Lukoil-ը SOCAR-ին 1,5 միլիարդ դոլար էր տրամադրել՝ որպես Star-ին մատակարարումները վերսկսելու գործարքի մաս՝ ռուսական ընկերության առևտրային ստորաբաժանման Litasco-ի միջոցով:

Պատժամիջոցների փորձագետ Վիկտոր Վինքլերը Reuters-ին ասել է, որ այս ամենում անհրաժեշտ է ամերիկյան բանկերի վերահսկողությունը։ Նշենք, որ «Star» նավթավերամշակման գործարանը կառուցվել է 2018 թվականին և կարող է օրական 200,000 բարել վերամշակել: Արևմտյան բանկերի ճնշման ներքո այն կրճատել և այնուհետև դադարեցրել էր ռուսական նավթի գնումները 2023 թվականի կեսերին:

Ներկրումը վերսկսվել է հոկտեմբերին՝ Lukoil-ի հետ վարկային գործարք կնքելու ժամանակ: Թուրքիան դարձել է ռուսական նավթի ամենամեծ գնորդներից մեկը 2022 թվականին միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո։ Ի դեպ, փետրվարի վերջին էլ SOCAR -ի ղեկավար Ռովշան Նաջաֆը հանդիպել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ։ Կողմերը քննարկել էին գազի ոլորտում ընկերությունների փոխգործակցության ընթացիկ հարցեր։

  • Լրահոս
  • Close
Իրանը Պարսից Ծոցում Իսրայելական Նավ Է Գրավել Ու Տարել Իր Ջրային Տարածք

13-04-2024 | 17:26

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք
Ուկրաինայի Զու Գլխավոր Հրամանատար. Իրավիճակը Արեւելյան Ճակատում Սրվել Է

13-04-2024 | 15:14

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է
Իսրայելը Մի Քանի Հարվածներ Է Հասցրել Լիբանանի Հարավ-Արեւելքին, Իրավիճակը Սրվում Է Ամեն Րոպե

13-04-2024 | 15:10

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե
Նիդեռլանդները Կփակեն Իրենց Դեսպանությունը Թեհրանում՝ Որպես Զգուշության Միջոց

13-04-2024 | 15:04

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց
Սուրբ Գայանե Վանքում Կկատարվի Հոգեհանգստյան Կարգ Վթարից Զոհված Զինծառայողների Համար

13-04-2024 | 14:56

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցավակցել Է Մեղրիում Վթարի Հետևանքով Զոհված Զինծառայողների Ընտանիքներին

13-04-2024 | 14:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Իտալիայի Վարչապետը Փոխնակ Մայրությունն «Անմարդկային Պրակտիկա» Է Անվանել

13-04-2024 | 08:11

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել
Տիեզերքի Ծնունդից Ի Վեր Ամենահզոր Պայթյունը Տեղի Է Ունեցել Աղեղնավոր Համաստեղության Տարածքում

13-04-2024 | 08:05

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում
Մեծ Բրիտանիայի Դեսպանատունն Առաջին Անգամ Կույր Դիվանագետ Կղեկավարի

13-04-2024 | 08:02

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն առաջին անգամ կույր դիվանագետ կղեկավարի
Ամն-Ը Լրացուցիչ Ուժեր Է Տեղափոխում Մերձավոր Արևելք

13-04-2024 | 07:58

ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
Իրանը Ամն-Ին Նախազգուշացրել Է Հարձակման Մասին՝ Իսրայելի Հետ Հակամարտությանը Միջամտելու Դեպքում

13-04-2024 | 07:44

Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին՝ Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելու դեպքում
Ռուսաստանը Բալիստիկ Հրթիռ Է Արձակել Կապուստին Յարից

13-04-2024 | 07:38

Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել Կապուստին Յարից
Գերմանիայի Ագն-Ն Իր Քաղաքացիներին Հորդորում Է Լքել Իրանը

13-04-2024 | 07:33

Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը
Թրամփը Կարծում Էր, Որ Ուկրաինան Պետք Է Լինի Ռուսաստանի Մաս

13-04-2024 | 07:28

Թրամփը կարծում էր, որ Ուկրաինան պետք է լինի Ռուսաստանի մաս
Մահացել Է Իտալացի Մոդելավորող Ռոբերտո Կավալլին

13-04-2024 | 07:27

Մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին

Նմանատիպ լուրեր

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար

Լուրեր

Calendar13-04-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Լուրեր

Calendar13-04-2024

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել

Լուրեր

Calendar13-04-2024

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում

Լուրեր

Calendar13-04-2024