CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ53

Ադրբեջանը բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը

Ադրբեջանը բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը

Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանը (Միջազգային քրեական դատարան) հանձնարարել է, որ Ադրբեջանը պահպանի հայ փախստականների վերադարձի իրավունքը, բայց եթե որևէ հայ ի վերջո վերադառնա, կարող է չճանաչել այն տարածքները, որտեղից փախել է 2023 թվականի վերջին: Այս մասին «Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում» վերտառությամբ հոդվածում գրում է EurasiaNet-ը:

«Անցյալ տարվա աշնանից ի վեր, երբ ավարտվեց Ղարաբաղի գրավումը, Ադրբեջանն արագ քայլեր է ձեռնարկել վերականգնելու տարածաշրջանի առանցքային հատվածները՝ ակնհայտորեն ձգտելով հեռացնել հայկական ազդեցության ցանկացած մնացորդ: Փոխակերպումը դուրս է գալիս միայն բնակավայրերի անվանումները փոխելու սահմաններից: Ղարաբաղի մայրաքաղաքը, օրինակ, դեռ խորհրդային տարիներին կոչվել է Ստեփանակերտ, սակայն այժմ վերանվանվել է Խանքենդի։

Արբանյակային նոր պատկերները ցույց են տալիս հայ բնակիչների տների, հայկական եկեղեցիների և մշակութային այլ նշանակալի վայրերի համատարած ավերումը: Ամենակտրուկ փոփոխություններից մեկը Ստեփանակերտում մի ամբողջ թաղամասի և ավտոկայանի ավերումն է։ Քանդված տարածքը գտնվում է Արցախի պետական համալսարանի մոտ, որն այժմ վերանվանվել է Ղարաբաղի համալսարան», գրում է աղբյուրը։

Նշվում է, որ ավերածության մեկ այլ խոշոր օրինակ է Շուշի քաղաքի մերձակայքում գտնվող հայկական Քարին տակ կոչվող գյուղը, որը, ըստ երևույթին, ամբողջությամբ բուլդոզերով է քանդվել: Քանդման պատճառը պարզ չէ։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ քանդման համար նշված որոշ մասնավոր տների ներսում գտնվող անձնական գույքը նետվել է որպես աղբ:

Աղբյուրը հիշեցնում է նաև Արցախի ԱԺ շենքի, Վետերանների տան քանդումը:

«Ադրբեջանի կառավարության կործանարար հարվածի տիրութում են հայկական եկեղեցիները, գերեզմանատները և ուղղափառ քրիստոնեական կրոնական խորհրդանիշները: Հայկական աղոթատեղիների քանդման փաստագրված դեպքեր են գրանցվել Շուշիում և Լաչինում։ Նույն կերպ քանդվել են արձաններն ու հուշարձանները, որոնք կապված են Ղարաբաղի խորհրդային և հայկական ժառանգության հետ։ Օրինակ, հանվել է բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի արձանը, որի անունով կոչվել է Ղարաբաղի մայրաքաղաքը, ինչպես նաև հայ քաղաքական և ռազմական գործիչների այլ հուշարձաններ։

Համենայն դեպս, ադրբեջանական քանդման ջանքերի մի մասը հակասում է ՄՔԴ-ի նոյեմբերին տրված վճռին, որը պահանջում էր Ադրբեջանից, վկայակոչելով Բաքվի պարտավորությունները Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգության վրա ազդող վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար», - նշված է հոդվածում։

  • Լրահոս
  • Close
Գերմանիայի Կանցլերն Ասել Է, Որ Կցանկանար Զրուցել Պուտինի Հետ

15-06-2024 | 22:54

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ
Երվանդ Քոչարի Թողած Ժառանգությունը Հայաստանյան Մշակույթը Բարձրացնում Է Համաշխարհային Մակարդակի

15-06-2024 | 22:46

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի
Մայր Աթոռում Կատարվեց Սարկավագների Ընծայման Կարգը

15-06-2024 | 22:37

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
Ախալքալաքում Վրացերենի Իմացությունը Դեռ Մարտահրավեր Է

15-06-2024 | 22:33

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է
Վրաստանի Կեկելիձեի Ձեռագրերի Ինստիտուտի Տնօրեն Ներկայացրել Է Վրաստանում Պահվող Հայկական Ձեռագրերի Մասին Նյութեր

15-06-2024 | 22:31

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր
Հունիսի 17-Ին՝ Ժամը 18։30-Ին, Բաղրամյան-Դեմիրճյան Խաչմերուկում Հանրահավաք Է Լինելու

15-06-2024 | 19:37

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու
Անահիտ Մանասյանը Հեռախոսազրույց Է Ունեցել Երևանում Բողոքի Ակցիայի Ժամանակ Ձեռքի Եւ Մարմնի Այլ Հատվածներում Վնասվածքներ Ստացած Եսայի Քարամյանի Կնոջ Հետ

15-06-2024 | 09:19

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Չինաստանը Խիստ Դժգոհություն Է Հայտնել Թուրքիային

15-06-2024 | 08:09

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային
Թուրքիան Որոշել Է Փակել Չինական Մեքենաների Շուկան

15-06-2024 | 08:08

Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հհ Ագն-Ն Բողոքի Նոտա Է Հղել Բելառուսին

14-06-2024 | 16:32

ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին
Խաչատրյանի Անվան 20-Րդ Միջազգային Մրցույթում Առաջին Մրցանակը Ստացել Է Ճապոնիան Ներկայացնող Ջութակահար Տոմոտակա Սեկին

14-06-2024 | 14:42

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակը ստացել է Ճապոնիան ներկայացնող ջութակահար Տոմոտակա Սեկին
Դատապարտում Ենք Հունիսի 12-Ին Հհ Ազգային Ժողովում Տեղի Ունեցած Զազրելի Քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա

14-06-2024 | 11:36

Դատապարտում ենք հունիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած զազրելի քաշքշուկը. Ֆիլմադրողների Համահայկական Ֆեդերացիա
Թրամփը Հայտարարել Է Պուտինի Հետ Լավ Հարաբերությունների Մասին

14-06-2024 | 11:33

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին
Բայդենն Ասել Է, Որ Ամն-Ը Հավանություն Չի Տվել Իր Զենքով Ռուսական Տարածքի Խորքերը Հարվածելուն

14-06-2024 | 11:31

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը հավանություն չի տվել իր զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելուն
Հայ Երաժիշտները Մասնակցում Են Moscow Jazz Festival-Ին

14-06-2024 | 10:44

Հայ երաժիշտները մասնակցում են Moscow Jazz Festival-ին

Նմանատիպ լուրեր

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կցանկանար զրուցել Պուտինի հետ

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Լուրեր

Calendar15-06-2024

Ախալքալաքում վրացերենի իմացությունը դեռ մարտահրավեր է

Լուրեր

Calendar15-06-2024

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր

Մշակութային լուրեր

Calendar15-06-2024

Հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաք է լինելու

Լուրեր

Calendar15-06-2024

Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ

Լուրեր

Calendar15-06-2024

Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային

Միջազգային լուրեր

Calendar15-06-2024