CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ339

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Ստամբուլում հունիսի 21-22-ը գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունված հայտարարությունը, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածներն ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը: 

«Ամբողջությամբ նենգափոխված են ներկայացվում ինչպես տարածաշրջանում տեղի ունեցած պատմաքաղաքական դեպքերն ու իրադարձությունները, այնպես էլ հընթացս գործընթացները։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» կամ «ներկայիս Հայաստանի» նման ձևակերպումների կողքին տեղ են գտել պաշտոնական Բաքվի պետական քարոզչամեքենային բնորոշ այնպիսի կեղծ պահանջներ, որոնք վերաբերում են այսպես կոչված «բռնի և սիստեմատիկ տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացմանը, իսլամական մշակութային ժառանգության ոչնչացմանը և այլնին։ Հայաստանը քննադատվում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ երկխոսության չգնալու համար։ Ավելին, Հայաստանին է ներկայացվում հանուն խաղաղության պայմանագրի ստորագրման՝ ադրբեջանական անօրինական և մտացածին պահանջները բավարարելու պահանջ»,- մասնավորապես ասված է խորհրդի տարածած հայտարարության մեջ: 

Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհդրի Ստամբուլի հայտարարությունն ու առանձին բանաձևերը, որոնք նպատակ են հետապնդում միակողմանի հանգամանքներով ներկայացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը և նենգափոխելու ղարաբաղյան հիմնախնդրի էությունը։ 

«Անհրաժեշտ է արձանագրել, որ Ղարաբաղյան հակամարտության ծագումը պայմանա­վոր­ված էր ինքնորոշման իրավունքի իրացմանը հակադրված ադրբեջանական ագրեսիայով։

Ցավոք սրտի, ամբողջ իսլամական աշխարհի անունից արտահայտվող այս կազմակերպությունը հերթական անգամ տրվում է ադրբեջանական մտացածին պահանջներին և ստեղծում վտանգավոր մի իրավիճակ, որը կարող է սպառնալ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ հարևան տարածաշրջաններում քրիստոնյա և իսլամ բնակչության խաղաղ համակեցությանը։ Ադրբեջանի կողմից խոշոր այս կազմակերպության օգտագործումը միջկրոնական հակասություններ բորբոքելու նպատակով պետք է մերժվի իսլամ երկրների կողմից։ 

Նաև խիստ տարօրինակ է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհուրդը, դատապարտելով Մերձավոր Արևելքում  իսրայելական հանցագործ քաղաքականությունը, միաժամանակ չի անդրադարձել տարածաշրջանում Իսրայելի առանցքային ռազմավարական դաշնակից Ադրբեջանի գործողություններին, որոնք հակասում են հենց այդ կազմակերպության նպատակներին ու առանցքային անդամների քաղաքական դիրքորոշումներին։

Քաղաքական երեսպաշտության և միակողմանիության ցցուն դրսևորում է՝ կրկնելով ադրբեջանական շինծու պահանջները, միաժամանակ մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, ցեղասպանական քաղաքականությամբ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման փաստի, արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ու ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության, Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և տարածաշրջանում Ադրբեջանի կողմից խաղաղության խաթարմանը միտված այլ գործողությունների մասին։  

Հայկական սփյուռքի մի ուրույն հատված՝ ապրելով Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, իր փորձով գիտի քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորությունը։ Ուստի վճռականորեն մերժելի է միջկրոնական ատելություն հրահրելուն ուղղված ադրբեջանական քաղաքականությունը և դրանց տուրք տալու միջազգային փորձերը։ 

Համաշխարհային իրադարձությունների այնպիսի ժամանակահատվածում, երբ միջազգային իրավունքը ոտնակոխ է լինում մեծ ու փոքր ուժերի կողմից, ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին, և «խաղաղության, գթասրտության, հանդուրժողականության, հավասարության, արդարության և մարդկային արժանապատվության բարձր իսլամական արժեքներին» հավատարմություն դավանող Իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալում ենք այդ սկզբունքներին համահունչ դիրքորոշում.,- եզրափակվում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը: 

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
Բաքվում Ապօրինի Գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի Պաշտպանը Դիմել Է Մակ-Ի Մի Գերագույն Հանձնակատարին

18-01-2026 | 13:13

Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

18-01-2026 | 13:11

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Պայքարի Ծայրահեղ Միջոցի Դիմող Անձի Համար Կարևորագույն Հոգեբանական Խթաններ Են Թե՛ Հանրային Լայն Աջակցությունը, Թե՛ Հատկապես «Ընկերների» Լռությունը. Սամսոնյան

18-01-2026 | 13:08

Պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը. Սամսոնյան
Հունվարի 18-Ին Տեղի Կունենա Եմ Դեսպանների Արտակարգ Հանդիպում

18-01-2026 | 13:06

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
Փետրվարի 1-Ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մթ-Ն, Նիդերլանդները Եւ Ֆինլանդիան Կենթարկվեն 10% Մաքսատուրքի․ Թրամփ

18-01-2026 | 13:05

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ
Ամն Նախագահը Հրահրել Է Ցուցարարներին Եւ Խոստացել Նրանց Ռազմակшն Աջակցություն. Զnհվել Են Հազարավոր Մարդիկ. Խամենեի

18-01-2026 | 13:03

ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն. զnհվել են հազարավոր մարդիկ. Խամենեի
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Նմանատիպ լուրեր