
21-09-2023 | 18:28
«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- լրագրողների հարցին այսպես է պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկների մասին է, որոնց մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Փաշինյանը, և որոնց Ադրբեջանը, փաստորեն, դեռ չի պատասխանել։
Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ մինչև խաղաղություն ու կայունութուն չլինի, Արցախը մնալու է շրջափակված։