15-09-2024 | 17:00
Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման ուղղությամբ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ադրբեջանը և Հայաստանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը: