CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ88

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան

Ադրբեջանը ՀՀ ողջ տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ նպատակը տարածաշրջանում լшրվածության պահպանումն է, այնուամենայնիվ, ՀՀ-ն հանձնառու է խաղաղության օրակարգին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարությունը հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում․

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ, 

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր Բյուրոյին Մարոկկոյի դեսպան Ն.Գ. Օմար Զնիբերի նախագայությամբ և մաղթում լավագույնն այս հեղինակավոր կառույցի ղեկավարման գործում:

Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ Գլխավոր քարտուղարը զգուշացնում էր մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտարբերության և անհատական արհամարհանքի աճի մասին: Նա կոչ արեց լինել պատմության ճիշտ կողմում, նեցուկ կանգնել մարդու իրավունքներին ամենուր և բոլորի համար:

Անշուշտ, աշխարհն ավելի վտանգավոր վայր է դառնում, երբ մարդու իրավունքների նկատմամբ հավատարմությունը նվազում է, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և հումանիտար իրավունքը  անտեսվում և զանգվածային կերպով ոտնահարվում են: 

Հայաստանն այս հեղինակավոր Խորհուրդը դիտարկում է որպես աշխարհով մեկ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հենասյուներից մեկը: Սա է պատճառը, որ Հայաստանն այս նստաշրջանում վերստին ներկայացրել է Ցեղասպանության կանխարգելման բանաձևը: Վստահ ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության ողբերգությանը հակազդելուն ուղղված միջազգային ջանքերում, այդ թվում՝ գտնելով վաղ կանխարգելման և վաղ գործողությունների կարողությունների կատարելագործման ուղիներ:     

Պարո՛ն նախագահ,

Սկսած 2020թ.  մարդու իրավունքների միջազգային իրավունքը ու միջազգային հումանիտար իրավունքը մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվել են: Վերջին երեք ու կես տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է ագրեսիայի ու պատերազմի, արտադատական սպանությունների, կամայական կալանքների, բռնի անհետացումների, կտտանքների, սովահարության և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների տառապանքներով: Նրանք ստիպված էին դիմակայել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միակ կապը հանդիսացող Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակմանը, որից հետո Ադրբեջանի կողմից իրականացված նոր ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման:  

Մենք Ադրբեջանի այս քաղաքականության ականատեսն ենք դեռ անցյալ դարի 80-ականներից: Փաստացիորեն, մենք այսօր ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքակներում նմանօրինակ գործողությունների հետևանքով մոտ 360 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները՝ զրկվելով իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության՝ ապաստան գտնելով Հայաստանում: Ավելի վաղ նմանատիպ գործողությունների քաղաքականության հետևանքով հայերը լքել էին իրենց տները Նախիջևանում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Լեռնային Ղարաբաղի պարագայում սպասվող ոճրագործությունների վերաբերյալ վաղ կանխարգելման ազդակների պակաս չի եղել: Դրանց շարքում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հայտարարությունները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների հաղորդագրությունները:

Այնուամենայնիվ սա բավարար չէր, որպեսզի միջազգային հանրությունը, և ես նորից մեջբերում եմ Գլխավոր քարտուղարին, «բռնի պատմության ճիշտ կողմը, նեցուկ կանգնի մարդու իրավունքներին»։ 2020-2023թթ. մոտ 145.000 մարդ բռնի տեղահանվել և տեղափոխվել է Հայաստան Լեռնային Ղարաբաղից: Այստեղ պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու այդ մարդկանց կարիքներն ու իրավունքները: Կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերի հասանելիության ապահովման, բնակարանային խնդիրներով աջակցության կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելուն զուգահեռ, մենք արդեն ծրագրում ենք հստակ գործողություններ՝ ԼՂ հայության հետագա ինտեգրմանը միտված միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

1990-ականների և 2020 թվականի պատերազմների արդյունքում հայկական կողմն ունի ավելի քան հազար բռնի անհետացած և անհետ կորած անձ: Ադրբեջանում են գտնվում 23 հայ ռազմագերներ և պատանդառության մեջ պահվող այլ անձիք: Մենք կանգնած ենք հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ահռելի վտանգի առջև, որն ըստ ՄԱԿ հատուկ զեկուցողի վերջին նախազգուշացման՝ «կարող է հավասարազոր լինել մշակութային զտման»:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք նախորդ ներխուժումներից հետո Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են: Ապօրինի ուժի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների: Ներկայումս, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», և դրա նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է:

Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և չի պատրաստվում շեղվել դրանից: Մենք համոզված ենք, որ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և միջպետական սահմանի սահմանազատումը ըստ ԽՍՀՄ ամենավերջին և լեգիտիմ քարտեզների  տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ուղին է: Մենք նաև հավատում ենք, որ պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջաբակումը կարող է ստեղծել հավելյալ փոխկապակցվածություն՝ լրացնելով կայունությունը Հարավային Կովկասում և դրանից անդին:

Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ճանապարհը, և մենք հպարտ ենք մեր արձանագրած նշանակալից ձեռքբերումներով: Վերջերս Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ստորագրումը միայն մեկ, բայցև կարևոր քայլ է, որը վկայում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր անսասան հանձնառության մասին: Հայաստանը նաև լուրջ քայլեր է ձեռնարկում կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքի և սոցիալական պաշտպանության հետագա ամրապնդման ուղղությամբ»:

  • Լրահոս
  • Close
Իրանը Պարսից Ծոցում Իսրայելական Նավ Է Գրավել Ու Տարել Իր Ջրային Տարածք

13-04-2024 | 17:26

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք
Ուկրաինայի Զու Գլխավոր Հրամանատար. Իրավիճակը Արեւելյան Ճակատում Սրվել Է

13-04-2024 | 15:14

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է
Իսրայելը Մի Քանի Հարվածներ Է Հասցրել Լիբանանի Հարավ-Արեւելքին, Իրավիճակը Սրվում Է Ամեն Րոպե

13-04-2024 | 15:10

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե
Նիդեռլանդները Կփակեն Իրենց Դեսպանությունը Թեհրանում՝ Որպես Զգուշության Միջոց

13-04-2024 | 15:04

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց
Սուրբ Գայանե Վանքում Կկատարվի Հոգեհանգստյան Կարգ Վթարից Զոհված Զինծառայողների Համար

13-04-2024 | 14:56

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցավակցել Է Մեղրիում Վթարի Հետևանքով Զոհված Զինծառայողների Ընտանիքներին

13-04-2024 | 14:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Իտալիայի Վարչապետը Փոխնակ Մայրությունն «Անմարդկային Պրակտիկա» Է Անվանել

13-04-2024 | 08:11

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել
Տիեզերքի Ծնունդից Ի Վեր Ամենահզոր Պայթյունը Տեղի Է Ունեցել Աղեղնավոր Համաստեղության Տարածքում

13-04-2024 | 08:05

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում
Մեծ Բրիտանիայի Դեսպանատունն Առաջին Անգամ Կույր Դիվանագետ Կղեկավարի

13-04-2024 | 08:02

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն առաջին անգամ կույր դիվանագետ կղեկավարի
Ամն-Ը Լրացուցիչ Ուժեր Է Տեղափոխում Մերձավոր Արևելք

13-04-2024 | 07:58

ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
Իրանը Ամն-Ին Նախազգուշացրել Է Հարձակման Մասին՝ Իսրայելի Հետ Հակամարտությանը Միջամտելու Դեպքում

13-04-2024 | 07:44

Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին՝ Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելու դեպքում
Ռուսաստանը Բալիստիկ Հրթիռ Է Արձակել Կապուստին Յարից

13-04-2024 | 07:38

Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել Կապուստին Յարից
Գերմանիայի Ագն-Ն Իր Քաղաքացիներին Հորդորում Է Լքել Իրանը

13-04-2024 | 07:33

Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը
Թրամփը Կարծում Էր, Որ Ուկրաինան Պետք Է Լինի Ռուսաստանի Մաս

13-04-2024 | 07:28

Թրամփը կարծում էր, որ Ուկրաինան պետք է լինի Ռուսաստանի մաս
Մահացել Է Իտալացի Մոդելավորող Ռոբերտո Կավալլին

13-04-2024 | 07:27

Մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին

Նմանատիպ լուրեր

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար

Լուրեր

Calendar13-04-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Լուրեր

Calendar13-04-2024

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել

Լուրեր

Calendar13-04-2024

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում

Լուրեր

Calendar13-04-2024