CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ78

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱԿ-ՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒՆ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱԿ-ՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒՆ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ

Ադրբեջանը ապրիլի 1-ին դիմել է Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ՝ հայտ ներկայացնելով ականների պայթյուններից տուժածների իրավունքների պաշտպանության բանաձև ընդունելու համար: Այս մասին տեղեկանում ենք Day.az-ը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը զրույցում ասաց, որ մարդու իրավունքների խորհրդում որոշումներն ավելի հեշտ են ընդունվում, քանի որ կա ընդամենը 47 անդամ, այնինչ Գլխավոր Ասամբելայում պետությունները պատվիրակություններով են ներկայացված, իսկ որոշման ընդունման համար ձայների մեծամասնությունն է անհրաժեշտ և հարյուրավոր մանդատակիրների առկայության պարագայում բանաձևերի ընդունումն ավելի դժվար հաղթահարելի քայլ է:

«Ըստ էության, այս քայլի նպատակն է այս հարցի առնչությամբ հասնել  իրավաքաղաքական դիրքորոշման ձևավորման, ինչն էլ քաղաքական, բարոյական ճնշում գործադրելու հիմք կհանդիսանա: Նշեմ, որ այս նախաձեռնությունը պետք է քվեարկվի և միշտ չէ, որ նախաձեռնությունները ստանում են աջակցություն և բավարար թվով ձայներ են հավաքում: Բայց, ինքնին պրոակտիվ գտնվելը, կարծում եմ, ազդակ է, սա ցուցադրում է, որ խնդիրները լուծված չեն և բացի դատական ատյաններից. իրավաքաղաքական այլ հարթակներ Ադրբեջանի կողմից օգտագործվում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,-ասաց Սահակյանը:

Եթե բանաձևի մասին որոշումն ընդունվի, ապա տվյալ մարմինը ճնշում կգործադրի Հայաստանի իշխանությունների վրա, մարդու իրավունքների խնդիրներն իբրեւ թե լուծելու նպատակով, սակայն գործունեության հիմնական նպատակը արտաքին քաղաքական ճնշում առաջացնելն է: Բացի այդ, ադրբեջանական կողմն այդ արհեստական խնդիրները փորձում է հակադրել Հայաստանի կամ իրավապաշտպանական կառույցների կողմից բարձրաձայնվող խնդիրներին և արհեստական հավասարակշռություն ստեղծել միջազգային հարթությունում, կարծում է Սահակյանը:

Իրավապաշտպանը հավելեց, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի տարբեր հարթակներ օգտագործում է իբր մարդու իրավունքների խնդիրներ բարձրաձայնելու համար, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը, մասնավորապես վերաբերվում էր նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձին, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան:

«Նրանք նկատի ունեին Հայաստանը և դա ներկայացվում էր որպես մարդու իրավունքների խնդիր, վերադարձի իրավունք, որի պաշտպանությանը միտված գործընթացներ պետք է իրականացվեն մարդու իրավունքների խորհրդում: Նման միտում, տենդենցներ կան, ինչպես գիտեք, ականների խնդիրը նրանք ևս ներկայացրել են միջազգային արդարադատության դատարանում, ընդ որում, այն փորձելով մատուցել ռասսայական խտրականության դիտանկյունից»,-շեշտեց իրավապաշտպանը: Նկատենք, որ մինչ քննարկվում է փոխադարձաբար միմյանց դեմ առաջադրված հայցերից հրաժարվելու հարցը` որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման, Ադրբեջանը նոր քայլեր է ձեռնարկում միջազգային ատյաններում` ընդդեմ Հայաստանի, իսկ Հայաստանն անգամ իր գերիների եւ արցախցիների վերադարձի հարցը չի բարձրացնում, որեւէ միջազգային կառույցի չի դիմում:

www.hraparak.am

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր