
15-02-2025 | 13:20
Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «խորապես ցավալի է, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ ընդունվել է բանաձև, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Ֆրանսիան «կոպտորեն չարաշահել է կառույցում իր նախագահության կարգավիճակը», իսկ Հայաստանը խաղաղության գործընթացի նկատմամբ «անհետաքրքրություն» է դրսևորում։
Տեղեկատվությունը՝ «Ազատություն»