08-10-2024 | 13:49
Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին միշտ Թուրքիայի կողքին է. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ Թուրքիայում անցած տարի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցութամբ տարածած իր ուղերձում։
«Եղբայրական Թուրքիայում մարդկային մեծ կորուստների և ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի առաջին տարելիցի կապակցությամբ մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին», - ասվում է հայտարարությունում։
Երեկ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր իր ուղերձում շեշտել՝ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ, երկու պետություն են»։
Ալիևն ընդգծել էր, որ ինչպես Թուրքիան է Ադրբեջանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, այնպես էլ Ադրբեջանն է եղել և մնում Թուրքիայի կողքին։
2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում՝ Քահրամանմարաշի մարզում, տեղի ունեցավ 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որին ժամեր անց հաջորդեց 7.6 մագնիտուդով երկրորդ ցնցումը: Տասնյակ հազարավոր շենքեր ամբողջությամն ավերվեցին։ Զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը։