15-10-2024 | 12:24
Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը պետք է լիովին համագործակցի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։ Այս մասին սոցցանցի ի էջում գրել է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, չի կարող շանտաժի ենթարկվել։ Պայմանները բավականաչափ պարզ են»,-ընդգծել է նա։
Շվաբեն նաև հավելել է, որ Ադրբեջանը պետք է համապատասխանի ԵԽԽՎ բոլոր կանոններին՝ առանց «եթե»-ների և «բայց»-երի: