CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ211

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԵՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԻ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԵՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԻ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օկուպացված Ստեփանակերտում, այսպես կոչված, ADA միջազգային ֆորումի ժամանակ հերթական հակահայկական հայտարարությունն է արել, թե ռազմական բախման վտանգը միշտ էլ կլինի, քանի դեռ Հայաստանը փաստաթղթի վրա չի ամրագրել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ նկրտումներից հրաժարումն ու իր գործողություններում անկեղծություն չի դրսեւորել»:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` արդյոք խոշոր խաղացողները թույլ կտա՞ն Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ հրահրել: Դիվանագետն ասաց, որ Ալիեւի այդ խոսույթը հերթական կեղծիքների շարքից է, քանի որ Ադրբեջանին որեւէ փաստաթուղթ կամ որեւէ ձեւակերպում անհրաժեշտ չէ՝ սադրանքների միջոցով ռազմական գործողություններ հրահրելու համար: «Դրա վկայությունը 2023 թվականին Արցախի հանդեպ լայնածավալ հարձակումը, ագրեսիան էր: Ուղղակի իրենք այդպիսի շինծու պատմության վրա փորձեցին ձեւակերպել եւ անվանել հակաահաբեկչական գործողություն: Ադրբեջանի համար ոչ մի խնդիր չկա՝ ինչ-որ մի հորինովի իրավիճակ ստեղծել, դա փորձելով ներկայացնել հիմնավորում՝ իրենց գործողությունների համար: Այլ խնդիր է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը ցանկություն չունի եւ կարողություն չունի լայնամասշտաբ գործողությունների գնալու, որովհետեւ նախորդիվ իրականացված գործողությունները եղել են ամբողջովին համաձայնեցված եւ կազմակերպված թե՛ արեւմտյան կենտրոնների եւ նրանց հետ ձեռք-ձեռքի տված գործող թուրքական կողմի հետ եւ թե՛ նաեւ հայաստանյան իշխանությունների հետ, քանի որ գործողությունները համադրված են եղել, որը բերել է պարտության, որպեսզի արդարացվի Արցախի հանձնումն Ադրբեջանին»:

Ձյունիկ Աղաջանյանը կարծում է, որ նրանք հույս ունեին, թե հետագայում արցախահայերը հանգամանքների եւ իրավիճակի պարտադրանքով կհամաձայնեին Ադրբեջանի հպատակությունն ընդունել, ինչը, բնականաբար, չեղավ, քանի որ ժողովուրդը սեփական ինքնության որոշման ու սեփական կամքը թելադրելու ճանապարհն անցել էր, հստակ կամք դրսեւորել՝ 1991 թվականին անցկացված հանրաքվեով հռչակելով անկախություն, եւ չէր կարող որեւէ կերպ հանդուրժել իր ոչնչացումը տենչացող թշնամու ներքո որեւէ գոյության հնարավորություն:

«Ինչ վերաբերում է այսօր գերտերությունների կողմից թույլ տալուն կամ չտալուն, հաշվի առնելով այն, որ այսօր Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը բանակցում են հարաբերությունների կարգավորման եւ ուկրաինական հակամարտության կասեցման ուղղությամբ, քանի որ ամերիկյան կողմն ավելի շատ խոսում է ռազմական գործողությունների դադարեցման մասին, իսկ ռուսական կողմը՝ հակամարտության ամբողջական կարգավորման մասին, որոնք երկուսն էլ տարբեր ենթատեքստեր են ակնկալում: Եվ այդ հանգամանքների բերումով այսօր Հարավային Կովկասում ռազմական բնույթի որեւէ գործողություն, բնականաբար, ցանկալի չէ Ռուսաստանի համար, որպես իր համար զգայուն եւ կարեւոր տարածաշրջան: Եվ ներկա պահի դրությամբ նաեւ ԱՄՆ-ն փորձում է խուսափել՝ հաշվի առնելով այն զգայունության աստիճանը, որ կա Ռուսաստանի համար այս տարածաշրջանում, եւ դրա բացասական հետեւանքները` իրենց սկսած բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- ասաց Աղաջանյանը:

Այլ խնդիր է, որ արեւմտյան ուրիշ կենտրոնների համար նախընտրելի է այստեղ ռազմական գործողություններ սկսելը, օրինակ` Մեծ Բրիտանիան, Իսրայելը ցանկանում են, որովհետեւ այդ պարագայում երկրորդ ճակատի հանգամանքն է ստեղծվում, ինչն էապես բարդացնելու է Ռուսաստանի դիրքերը եւ զարգացումների ընթացքն ուկրաինական ճակատում: Հնարավորություն է ստեղծելու Իրանի դեմ բազմաճակատ գործողություններ իրականացնել՝ իրենց հաղթանակի հնարավորությունը մեծացնելով: «Սակայն ես հույս ունեմ, որ գոնե առաջիկա մի քանի շաբաթների կամ գուցե ամիսների ընթացքում մենք չենք տեսնի ռազմական գործողություններ՝ հաշվի առնելով Իրանի բավականին հմուտ դիվանագիտությունը եւ Ռուսաստանի կողմից տարվող դիվանագիտական քայլերը, որոնցով փորձում են ամեն ինչ անել` այս տարածաշրջանում ապակայունացում թույլ չտալու համար»,- եզրափակեց Ձյունիկ Աղաջանյանը:

www.hraparak.am

  • Լրահոս
  • Close
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հայաստանը Մոտենում Է 2026-Ին Ոչ Թե Որպես Ընտրություններին Պատրաստվող Ժողովրդավարություն, Այլ Որպես Փրկություն Որոնող Վիրավոր Ազգ․ Օսկանյան

13-12-2025 | 16:36

Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ․ Օսկանյան
Միքայել Սրբազանը Բժշկական Կենտրոն Կտեղափոխվի Դեկտեմբերի 15-Ին, Բայց Դեռ Հայտնի Չէ՝ Որ Օրը Կվիրահատվի

13-12-2025 | 16:34

Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Երկու Ամսով Երկարաձգել Է Մկրտիչ Սրբազանի Կալանքի Ժամկետը

13-12-2025 | 16:33

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու ամսով երկարաձգել է Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը
Վահագն Խաչատուրյանը Զրուցել Է Մի Շարք Երկրների Նախագահների Հետ

13-12-2025 | 14:45

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ
Արևմուտքը Դեռ Շատ Է Խոսելու Նիկոլական Ռեժիմի Կողմից Հհ-Ում Մարդու Իրավունքների Եւ Ժողովրդավարական Արժեքների Ոտնահարման Մասին՝ Հատկապես Ռեժիմի Տապալումից Հետո․ Նարեկ Սամսոնյան

13-12-2025 | 14:43

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան
Կինոյի Չինական Ազգային Թանգարանը Պեկինում Ներկայացնում Է Երկրի Կինեմատոգրաֆի 100-Ամյա Զարգացման Պատմությունը

12-12-2025 | 15:50

Կինոյի չինական ազգային թանգարանը Պեկինում ներկայացնում է երկրի կինեմատոգրաֆի 100-ամյա զարգացման պատմությունը
Կինոռեժիսոր, Պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի Հետ Քննարկվել Են Մշակութային Մի Շարք Նախագծեր

12-12-2025 | 15:47

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Իրաքի Նախագահի Հետ

12-12-2025 | 15:44

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ
Հհ Քաղաքական Ուժերի Վարկանիշը՝ Ըստ Սոցհարցման Արդյունքների

12-12-2025 | 15:37

ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը՝ ըստ սոցհարցման արդյունքների
Իմ Կերպարը Ապաքաղաքական Է, Ես Զբաղվում Եմ Ազգանվեր Գործով․ Նազիկ Ավդալյանը՝ Եկեղեցու Շուրջ Ստեղծված Իրավիճակի, Փաշինյանի Հետ Հանդիպման Մասին

12-12-2025 | 14:45

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին
Կարապետյանը Հետախուզվում Է Ադրբեջանի Իշխանությունների Իրավասու Մարմինների Կողմից, Նա 177 Օր Բանտում Է Հայաստանում. Արամ Վարդևանյան

12-12-2025 | 13:28

Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան
Ոչ Մի Շարքային Ադրբեջանցի Հհ Չի Գալու, Գալու Են Հատուկ Պատրաստված Խմբեր՝ Հստակ Զավթnղական Ծրագրերով. Ադրբեջանագետ

12-12-2025 | 13:27

Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթnղական ծրագրերով. ադրբեջանագետ
Ադրբեջանի Եւ Հայաստանի Խաղաղության Հռչակագրի Համատեղ Ստորագրումը Պատմական Նշանակություն Ունի. Տոկաև

12-12-2025 | 13:24

Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև
Կգմս Նախարարության Ներկայացուցիչներն Այցելել Են Տավուշի Վերականգնվող Հուշարձանների Տարածք

11-12-2025 | 18:44

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

Նմանատիպ լուրեր