CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ91

Ադրբեջանը ցանկանում է ողջ հայությանը ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը

Ադրբեջանը ցանկանում է ողջ հայությանը ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը  հարցազրույց է տվել ֆրանսիական LE SPECTACLE DU MONDE պարբերականին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է  հարցազրույցը որոշ կրճատումներով:

Ի՞նչ պայմաններում է պահվում Ձեր հայրը Ադրբեջանում։

Դա հարց է, որը միաժամանակ և՛ պարզ է, և՛ բարդ։ Բաքվում իրավիճակը ամբողջովին զուրկ է թափանցիկությունից: Մենք իրականում հստակ չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, երբ  հայրս հացադուլի մեջ  էր՝ ի նշան բողոքի կալանքի դեմ, երկու շաբաթ լուր չունեինք նրանից։ Եթե ​​ինձ հարցնեք երեկվա կամ այսօրվա մասին, մենք տեղեկություն չունենք։ Տեսականորեն մենք ամեն շաբաթ հեռախոսով առնվազն մեկ անգամ հաղորդակցվելու հնարավորություն ենք ստանում։ Ակնհայտ է նաև, որ ամեն անգամ, երբ նորություն չկա, մենք սկսում ենք անհանգստանալ:

Ինչպե՞ս եք հաղորդակցվում նրա հետ՝ փոստով, հեռախոսով, փաստաբանի միջոցով։

Առաջին միջոցը Կարմիր Խաչն է: Բայց դա ամենահեշտ բանը չէ: Կազմակերպության սահմանած կանոնները շատ են: Շփումների թիվը սահմանափակ է, բայց ակնհայտ է, որ դա ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալը:  Մյուս հնարավորությունը հեռախոսային մի քանի րոպեներն են, որոնցից կարող ենք օգտվել ամեն շաբաթ: Բայց մենք երբեք չգիտենք՝ արդյոք հաջորդ շաբաթ հեռախոսազանգ կլինի, թե ոչ: Դա թողնված է Ադրբեջանի կամքին։ Կարող ենք նաև նամակներ փոխանակել, բայց դա իրականում ավելի դժվար է։ Մի անգամ ինն ամիս ուշացումով նամակ ստացա... Ամեն դեպքում, այս հարցն արդեն օրակարգից դուրս է, քանի որ Բաքուն պատրաստվում է արգելել Կարմիր Խաչի գործունեությունը։

Տեղում կա փաստաբան, բայց նրա վրա զգալի ճնշում է գործադրվում: Մենք ունենք նաև միջազգային իրավապաշտպան, որը գործին հետևում է ԱՄՆ-ից։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մեզ համար անհնար է այցելել հորս։

Ի՞նչ եք կարծում, ինչ ծրագիր է իրականացնում Բաքուն՝ ձերբակալելով Ձեր հորը։ Արդյո՞ք այդ ծրագրի հիմքում ընկած է նրա խիզախությունը, նրա վճռականությունը կոտրելու ցանկությունը: Եվ այդպիսով, փորձել հոգեբանորեն կոտրել համայն հայությանը

Դուք իրավացի եք: Պատահական չէ, որ հորս ձերբակալությունը 2023 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկարահանվել է. դա նրանց ռազմավարության մի մասն է։ Նրանք ցանկանում են աշխարհասփյուռ հայերին ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ։ Բաքուն օգտագործում է հորս կերպարն ու հեղինակությունը՝ համայն աշխարհին ուղերձ հղելու համար: Դժբախտաբար, կարելի է ասել, որ դա նրանց ինչ-որ առումով հաջողվում է։ Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ և էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ։ Վաղը նրանք կարող են Երևանի բնակիչներին ասել՝ «Ուզո՞ւմ եք անվտանգ ապրել: Դե ուրեմն, հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս հռետորաբանությունը, ըստ իս, շատ մտահոգիչ է Հայաստանի համար։

Ի՞նչը կարող է նպաստել Ձեր հոր և նրա քսաներկու բախտակիցների ազատ արձակմանը:

Շատ կարևոր է նշել, որ մենք հորս գործը չենք առանձնացնում մյուս  հայ բանտարկյալներից: Նրանցից յոթը Արցախի առաջնորդներ են։ Որպեսզի Բաքուն հաջողության հասնի, նրան անհրաժեշտ է, որ բոլորը լռեն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին, Բաքուն ցանկանում է, որ աշխարհը շարունակի այլ կողմ նայել: Ուստի ամենակարևոր բանը դրա մասին խոսելն է, գրելը։ Սոցիալական ցանցերում, ռադիոյով, ամենուր: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի կառավարությունը շատ բաներ է ասում հայերին աջակցելու համար։ Պետք է խոսել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների հետ։ Եվ բնականաբար, պետք է հարցնել եվրոպացիներին գազի մասին։

                                                                                                                                                                                                      Իսկ դատավարության այս ծաղրը գրավե՞լ է արդյոք ամերիկյան նոր վարչակազմի ուշադրությունը: Դոնալդ Թրամփի շրջապատի կողմից Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում կլինի՞։

Սա կարևորագույն կետերից մեկն է: Շատ հայեր բավականին հոռետեսորեն են տրամադրված Հանրապետականների նոր վարչակազմի նկատմամբ։ Բայց եթե անկեղծ խոսենք, ի՞նչ է արել Բայդենի վարչակազմը մեզ համար: Պարզապես խոսքեր:  Իրականում, ես հիշում եմ, որ Դոնալդ Թրամփը քրիստոնյաների ինքնությունն ու իրավունքները պաշտպանելու հաստատակամություն էր հայտնել։ Կարծում եմ՝ դա նրա համար իսկապես կարևոր թեմա է: Բացի դրանից, դա մի հարց է, որը բարձրացվում է նաև նրա թիմի ներսում: Այնպիսի անհատների մակարդակով, ինչպիսիք են նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կամ Մայքլ Ուոլցը: Առաջնային է, որ Հայաստանի կառավարությունը նոր վարչակազմին ցույց տա, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք՝ մեր մշակույթով և իրավունքներով։ Սա պատմական հնարավորություն է՝ փոխելու ամերիկյան կառավարության դիրքորոշումը։

www.news.am

  • Լրահոս
  • Close
Գարեգին Բ-Ն Մեկնել Է Վատիկան՝ Մասնակցելու Հռոմի Պապի Հուղարկավորությանը

25-04-2025 | 15:30

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՄԵԿՆԵԼ Է ՎԱՏԻԿԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Հայ Դատի Հանձնախումբը Դատապարտում Է Թրամփի Կողմից «Ցեղասպանություն» Եզրույթի Չկիրառումը

25-04-2025 | 15:27

ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ
Փալոունը Քննադատել Է Թրամփին՝ Հայոց Ցեղասպանության «Թույլ Ոգեկոչումն» Անվանելով Նվեր Ժխտողականներին

25-04-2025 | 14:57

Փալոունը քննադատել է Թրամփին՝ Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումն» անվանելով նվեր ժխտողականներին
Ամենամյա Ծաղկահավաք Միջոցառումը Կլինի Ապրիլի 26-Ին

25-04-2025 | 13:52

Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին
Էրդողանն Ապրիլքսանչորսյան Ուղերձ Է Հղել

25-04-2025 | 13:41

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել
Հայերը Կրկին Թիրախավորվում Են՝ Այս Անգամ Ադրբեջանի Կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի Անդամ Դեյվիդ Ալթոնի Հոդվածը

25-04-2025 | 13:40

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Հասարակություն  2024 Թվականին Արձանագրվել Է 2093 Դեպք. Մանրամասներ

25-04-2025 | 12:22

Հասարակություն 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 2093 ԴԵՊՔ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թուրքիայի Քրդական 2 Կուսակցություն Դատապարտել Են 1915-Ին Իրականացված Հայոց Ցեղասպանությունը

24-04-2025 | 21:13

Թուրքիայի քրդական 2 կուսակցություն դատապարտել են 1915-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը
Հհ-Ում Եմ Առաքելությունը Խմբագրել Է Գրառումը. «Ցեղասպանություն» Բառը Հանվել Է

24-04-2025 | 21:10

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խմբագրել է գրառումը. «Ցեղասպանություն» բառը հանվել է
2020-2023Թթ Արցախում Տեղի Ունեցածը Նույն 1915Թ. Ապրիլի 24-Ի Իրադարձությունների Շարունակությունն Են 21-Րդ Դարում. Արցախի Աժ

24-04-2025 | 12:27

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների շարունակությունն են 21-րդ դարում. Արցախի ԱԺ
Հհ-Ն Այսօր Հիշում Է Անցյալը Եւ Նայում Ապագային՝ Ձգտելով Գալիք Սերունդների Համար Կառուցել Հանդուրժողականության, Հարգանքի, Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւ Խաղաղության Արժեքների Վրա Հիմնված Միջավայր․ Ագն

24-04-2025 | 11:48

ՀՀ-ն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր․ ԱԳՆ
Տիրոջ Սերը Եւ Ողորմությունն Այսօր Եւ Միշտ Թող Ուղեկից Լինի Ազգիս Հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս

24-04-2025 | 11:40

Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Այսօր Մենք Ոգեկոչում Ենք Հայոց Ցեղասպանության 110-Րդ Տարելիցը. Պետր Պիրունչիկ

24-04-2025 | 11:34

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
Համագործակցության Հուշագիր Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Եւ Հհ-Ում Գերմանիայի Դեսպանության Միջև

23-04-2025 | 16:36

Համագործակցության հուշագիր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության միջև
Թուրքիայի Դեսպանը Գովաբանում Է Ադրբեջանն՝ Արցախի Բռնազավթման Համար Եւ Երազում «Զանգեզուրի Միջանցքի» Մասին

23-04-2025 | 16:35

Թուրքիայի դեսպանը գովաբանում է Ադրբեջանն՝ Արցախի բռնազավթման համար և երազում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Նմանատիպ լուրեր