
18-06-2025 | 15:35
Ադրբեջանական իշխանությունները վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է գրավյալ Արցախի Հանրապետության տարածքի Բերձորում /Լաչինում/ եւ ներկայումս Ադրբեջանի հսկողության ներքո է։ Սակայն թե ինչ ապագա է սպասվում հայկական վանքին վերականգնումից հետո, հայտնի չէ։ Հնարավոր է, որ այն փոխանցվի ադրբեջանական իշխանությունների կողմից ակտիվորեն լոբբինգ արվում աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Բերձորի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիեւը հայտարարել է, որ արդբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկները, թե ինչպես է վերականգնվելու Ծիծեռնավանքը, որը ադրբեջանցիներն անվանում են Աղօղլանի վանք։
www.hraparak.am