CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ189

Ադրբեջանի ԱԳՆ-ն «հակասական» է որակել ԵԱՀԿ ԽՎ նիստում Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «հակասական» է որակել ԵԱՀԿ ԽՎ նիստում Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական», հայտնում են տեղի լրատվամիջոցները։

«Անընդունելի է, որ հայկական կողմը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և բանակցություններ սկսելու փոխարեն Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացնում»,- ասվում է գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանությունում։

Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների՝ «հայրենի հողը» անվտանգ և արժանապատիվ վերադառնալու ցանկությունը որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստում ներկայացնելու փորձը լիովին «անհիմն է»։

«Մենք կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտիչ հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները և օգտագործել Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար ստեղծված պատմական հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկվա իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ «Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար»։

Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։

«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր  նա:

  • Լրահոս
  • Close
Ձախողված Է Այն Իշխանությունը, Որը Չի Վախենում Ժողովրդի Ցասումից

15-02-2025 | 13:20

Ձախողված է այն իշխանությունը, որը չի վախենում ժողովրդի ցասումից
Բայրամովը Եխխվ-Ին Մեղադրել Է Ադրբեջանի Նկատմամբ Խտրականության Համար

15-02-2025 | 13:16

Բայրամովը ԵԽԽՎ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ խտրականության համար
Ուկրաինայի Նախագահը Հայտարարել Է, Որ Խաղաղ Բանակցությունների Շրջանակում Պատրաստ Է Հանդիպել Միայն Ռդ Նախագահի Հետ

14-02-2025 | 22:43

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում պատրաստ է հանդիպել միայն ՌԴ նախագահի հետ
Ռոբերտ Քոչարյանը Հանդես Կգա Մամուլի Ասուլիսով

14-02-2025 | 22:38

Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
Մհեր Գրիգորյանի Եւ Շահին Մուստաֆաևի Նախագահությամբ Տեղի Է Ունեցել Աշխատանքային Հանդիպում Սահմանազատման Հանձնաժողովների Շրջանակներում

14-02-2025 | 19:17

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում
Մյունխենում Սկսվում Է Անվտանգության Համաժողովը. Գլխավոր Թեման Ռուս-Ուկրաինական Պատերազմի Ավարտն Է

14-02-2025 | 16:00

Մյունխենում սկսվում է անվտանգության համաժողովը. գլխավոր թեման ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է
Փարիզի Քաղաքային Խորհուրդը Միաձայն Ընդունել Է «Ադրբեջանում Ձերբակալված Լղ Նախկին Առաջնորդների Մտահոգիչ Իրավիճակի Վերաբերյալ» Կոչ

14-02-2025 | 11:28

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ
Մայր Աթոռում Կատարվեց Տեառնընդառաջի Նախատոնակը

14-02-2025 | 11:27

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Բաց Նամակ՝ Հ.Հ. Վարչապետին

14-02-2025 | 11:26

Բաց Նամակ՝ Հ.Հ. Վարչապետին
Թրամփը Պուտինի Հետ Զրույցից Հետո Զելենսկու Հետ Հեռախոսազրույց Է Ունեցել

13-02-2025 | 09:46

Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո Զելենսկու հետ հեռախոսազրույց է ունեցել
Դոնալդ Թրամփը Եւ Վլադիմիր Պուտինը Երկար Հեռախոսազրույց Են Ունեցել

13-02-2025 | 09:44

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը երկար հեռախոսազրույց են ունեցել
Հայ Երիտասարդ Հոգևորականները Հանդիպել Են Հռոմի Պապի Հետ

13-02-2025 | 09:24

Հայ երիտասարդ հոգևորականները հանդիպել են Հռոմի Պապի հետ
Ռուսական Զինուժը Թիրախային Հարվածել Է Ուկրաինայի Անօդաչու Թռչող Սարքերի Արտադրամասերին

12-02-2025 | 18:31

Ռուսական զինուժը թիրախային հարվածել է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի արտադրամասերին
Ալեն Սիմոնյանից Պահանջում Ենք Հրապարակային Ներողություն Խնդրել Արցախի Տեղահանված Ժողովրդից

12-02-2025 | 14:10

Ալեն Սիմոնյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից
63 Կողմ, 7 Դեմ. Աժ-Ն Առաջին Ընթերցմամաբ Ընդունեց «Եմ-Ին Հհ-Ի Անդամակցելու Գործընթացի Մեկնարկի Մասին» Օրենքի Նախագիծը

12-02-2025 | 14:08

63 կողմ, 7 դեմ. ԱԺ-ն առաջին ընթերցմամաբ ընդունեց «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը

Նմանատիպ լուրեր