
23-05-2025 | 15:43
Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող Ղազախի շրջանի Ղըզըլղաջիլի գյուղի տարածքում:
ANAMA-ի աշխատակիցը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ տուժածի վիճակը բավարար է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
www.tert.am