CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ508

Ադրբեջանի բնապահպանական իմիջը շատերի մոտ հարցեր է առաջացնում

Ադրբեջանի բնապահպանական իմիջը շատերի մոտ հարցեր է առաջացնում

Նավթ և գազ արտահանող Ադրբեջանը, որտեղ աղբը չեն տարանջատում, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտում են, այս տարի կլիմայի փոփոխության խնդիրների միջազգային խոշոր համաժողով (COP29) է անցկացնելու, գրում է BBC-ն։

Սա վրդովվեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, որոնք կարծում են, որ Ադրբեջանը համաժողովի միջոցով ցանկանում է «կանաչացնել» իր հեղինակությունը։

Միևնույն ժամանակ, Բաքվի որոշ հանդիսության տներ և մեծ ռեստորաններ դադարել են նոյեմբերին հարսանիքների պատվերներ ընդունել։ Նման իրավիճակ է ստեղծվել բազմաթիվ մայրաքաղաքային հյուրանոցների դեպքում։ Դրանք նոյեմբերի համար (երբ տեղի կունենա համաժողովը) իրենց կայքերում նախնական պատվերներ չեն ընդունում։

Սահմանափակումները Բաքվի բնակիչներից շատերին արդեն հիշեցրել են համավարակի շրջանի մասին։ Այն ժամանակ նույնպես արգելված էին հարսանիքները, փակվում էին ռեստորանները, իսկ ուսանողներին ուղարկում էին հեռավար ուսուցման կամ արձակուրդի։

Մայրաքաղաքի բնակիչներն ասում են, որ արդեն ասեկոսեներ ենտարածվում, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թույլատրվելու է օրական ընդամենը երկու ժամով, ինչպես եղել է լոքդաունի ժամանակ։ Ադրբեջանն, ի դեպ, համավարակի սկսվելուց ավելի քան չորս տարի անց դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները՝ Քովիդի դեմ պայքարի պատրվակով։

«Փակ սահմաններով և արգելքներով ես պատրաստ եմ հավատալ նաև դրան [թույլտվությամբ փողոց դուրս գալը]», - ասում է թոշակառու Մալահաթը, որը զբաղվում է սննդի կազմակերպմամբ․ պատվերով ազգային ուտեստներ է պատրաստում: Նա մտավախություն ունի, որ օրական միայն երկու ժամով կկարողանա դուրս գալ, ինչը կարող է կործանել Մալահաթի փոքր բիզնեսը։

Transparency International-ը Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացումը «շահերի տագնապալի բախում» է անվանում։ Իրավապաշտպանները նշում են, որ երկիրը «կլիմայի նկատմամբ անբարյացակամ է», արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը։ Իսկ այս միջոցառումը նախագահելու է մեկը, որը նախկինում 20 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական ​​նավթային ընկերությունում։

Ադրբեջանի բնապահպանական իմիջը շատերի մոտ հարցեր է առաջացնում։ Երկրին դեռ չի հաջողվել լուծել կենցաղային աղբի հավաքման ու վերամշակման խնդիրը։

Ադրբեջանը հայտնի է իր արևոտ օրերի մեծ քանակով, իսկ Բաքուն նույնիսկ «քամիների քաղաք» են անվանում։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, Ադրբեջանում էներգիայի վերականգնվող աղբյուրների (ներառյալ հիդրոէլեկտրակայանների) բաժինը կազմել է ընդհանուր արտադրության ընդամենը 1%-ը։

«Հանածո վառելիքի շահառուներին կլիմայի պաշտպանի դեր խաղալուն հրավիրելը ժամանակի վատնում է», - ասում է Oil Change International-ը և Ադրբեջանի վարքագիծն անվանում է հեղինակության «կանաչացում» (greenwashing) («սպիտակեցման» համանմանությամբ):

 COP29-ը հեղինակության «կանաչացում» են անվանում նաև ադրբեջանցի լրագրողները և միջազգային իրավապաշտպանները՝ նշելով, որ միջոցառումն անցկացվում է ԶԼՄ-ների, ինչպես նաև ռեժիմի քննադատների դեմ բռնաճնշումների նոր ալիքի ժամանակ։

Քննադատներն ասում են, որ Ադրբեջանն օգտագործում է միջազգային խոշոր միջոցառումները՝ մարդու իրավունքների խախտումներով արատավորված իր հեղինակությունը սպիտակեցնելու համար:

Նրանցից մեկը իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովն էր, որը 2012 թվականից, երբ Ադրբեջանը հյուրընկալում էր «Եվրատեսիլ» երգի մրցույթը, Բաքվում կազմակերպեց իր այլընտրանքային «Երգիր հանուն ժողովրդավարության»  մրցույթը, որպեսզի  ուշադրություն հրավիրի մարդու իրավունքների պաշտպանության  ու ժողովրդավարության խնդիրների վրա։ Վերջին նման մրցույթը նա անցկացրել է 2014 թվականին, որից հետո հայտնվել է բանտում՝ ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք COP29-ը նման էկոակտիվիստների նոր բողոքի պատճառ կդառնա։

  • Լրահոս
  • Close
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան

Նմանատիպ լուրեր