
11-07-2025 | 15:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը ավելի քան մեկ ժամ անցկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեսպանը նախարարության շենքից դուրս է եկել և որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։
www.tert.am