16-01-2025 | 14:20
Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ Ալիևի՝ «երկու երկրի սահմանին մի քանի ամիս խաղաղ իրավիճակ է տիրում»:
«Գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության պայմանագիր կնքել»,-ասել է Ալիևը: