CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ371

Ադրբեջանի հերթական վանդալիզմը. ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները

Ադրբեջանի հերթական վանդալիզմը. ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Այս մասին տեղեկանում ենք Monument Watch-ի հերթական զեկույցից:

Զեկույցի մեջ նշվում է, որ 2025 թվականի մայիս ամսին Artsakhs Monuments-ը տեղեկացրել է, որ Ադրբեջանը ոչնչացրել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։

Հարկ է նշել, որ հուշարձանի ոչնչացման հետ մեկտեղ, կորսվում է նաև հոիշարձանի կրած գաղափարն ու արժեքները։ Կարևոր է նշել, որ հուշարձանների ոչնչացմամբ չեզոքանում է նաև Մայիսի 9-ի տոնի խորհուրդն ու ռեալիզացման խարիսխը։ Տոնը կենդանի պահելու արցախահայ համայնքի ջանքերը, առանց այն խորհրդանշող ժառանգության՝ մեծ մարտահրավեր են դարձել։ Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ադրբեջանի զինվորականը կրակահերթի տակ էր հայտվել և ոչնչացվել Հադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։

Ոչնչացվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, այդ թվում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտում Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան, ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին։

Կազմակերպության արձագանքը

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։

Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում։ Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը ։

www.news.am

  • Լրահոս
  • Close
1,8 Մլրդ Հավելյալ Հատկացում՝ 300 Դպրոցի Եւ 500 Մանկապարտեզի Կառուցման, Վերակառուցման, Նորոգման Եւ Գույքով Ապահովման Ծրագրի Կատարմանը

06-11-2025 | 15:48

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը
Երեկ Ուշ Երեկոյան Սերժ Սարգսյանին Հրավիրել Են Հակակոռուպցիոն Կոմիտե. Փաստաբան

06-11-2025 | 15:09

Երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբան
Հրանտ Թոխատյանի Վերադարձը Բեմ՝ «Առաքել»-Ով

06-11-2025 | 15:05

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով
Ալիևի Ելույթից Հետո Նրանց Պաշտոնական Լրատվամիջոցներն Արդեն Էլ Ավելի Մեծ Թափով Են Սկսել Թիրախավnրել Հայաստանը Եւ Հայ Ժողովրդին. Ադրբեջանագետ

06-11-2025 | 14:43

Ալիևի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավnրել Հայաստանը և հայ ժողովրդին. ադրբեջանագետ
Ռուբենը Մեր Ժողովրդի Պայքարի Կենդանի Ոգին Է, Նրա Աննկուն, Հայրենասեր Եւ Մարդասեր Տեսակի Իրական Մարմնացումը. Չալաբյան

06-11-2025 | 14:34

Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը. Չալաբյան
Ալեն Սիմոնյանն Ընդունել Է Սաուդյան Արաբիա-Հայաստան Բարեկամական Խմբի Ղեկավարի Գլխավորած Պատվիրակությանը

06-11-2025 | 14:32

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Երվանդ Երկանյանի Սիմֆոնիկ «Ձոն»-Ը՝ Էդուարդ Թոփչյանի Ղեկավարությամբ. Երևանում Կայացել Է Պրեմիերան

06-11-2025 | 14:29

Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Երևանում կայացել է պրեմիերան
Ցանկացած Երկիր Ազատ Է Պարգևատրել Ում Ցանկանում Է. Փաշինյանը՝ Պուտինի Կողմից Գարեգին Բ-Ի Եղբորը Շքանշան Շնորհելու Մասին

06-11-2025 | 13:45

Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է. Փաշինյանը՝ Պուտինի կողմից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասին
Այս Իրադարձությունը Իրական, Շոշափելի Ներդրում Է Հարավային Կովկասում Խաղաղության Հաստատման Գործում. Օվերչուկը՝ Հայաստան Ցորեն Ուղարկելու Մասին

06-11-2025 | 13:44

Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին
Արդյո՞Ք Կառավարությունը Պատրաստվում Է Գնել Հէց-Ը Սեփականատերերից. Պարզաբանում Է Փաշինյանը

06-11-2025 | 13:42

Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը սեփականատերերից. պարզաբանում է Փաշինյանը
Միրզոյանը Կարևոր Է Համարում Հայաստանի Եւ Ադրբեջանի Հասարակությունների Շփումները

05-11-2025 | 15:28

Միրզոյանը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների շփումները
Հայտնի Է Ուսուցիչների 2025 Թ. Կամավոր Ատեստավորման Ժամանակացույցը

05-11-2025 | 15:15

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Եմ-Ն Հայաստանին Է Փոխանցել Հհ-Եմ Վիզաների Ազատականացման Գործողությունների Ծրագիրը

05-11-2025 | 15:13

ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ռուսաստանը Պատրաստվում Է «Ժողովրդական Պատերազմի»

05-11-2025 | 14:39

Ռուսաստանը պատրաստվում է «ժողովրդական պատերազմի»
Կրոնական Ինքնությունը Թուլացնում Է Ռուսաստանի Դիմադրողականությունը, Բայց Հայաստանում «Ամրապնդում»

05-11-2025 | 14:37

Կրոնական ինքնությունը թուլացնում է Ռուսաստանի դիմադրողականությունը, բայց Հայաստանում «ամրապնդում»

Նմանատիպ լուրեր