CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ53

Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի մոտակայքում սպասող հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տալիս մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։

ՀՀ վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին օգոստոսի 31-ին ավելացան ևս տասը։ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը ուղեկցեց մինչև Կոռնիձոր։

«Այդուհանդերձ, ոչ այս, ոչ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից։ Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է․ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը։ Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը»,-  եզրափակեց Փաշինյանը։

  • Լրահոս
  • Close
Արցախցիներից Շատերը Հրաժարվում Են Պետության Տրամադրած Կեցավայրերից. Սանոսյան

28-09-2023 | 18:26

Արցախցիներից շատերը հրաժարվում են պետության տրամադրած կեցավայրերից. Սանոսյան
Հայկ Մարությանը Համառում Է՝ Ոչ Միքաղաքական Ուժի Հետ Կոալիցիա Չի Կազմի

28-09-2023 | 16:23

Հայկ Մարությանը համառում է՝ ոչ միքաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմի
Արցախի Համար Համազգային Աղոթքի Օրվա Առիթով Դուրս Կբերվեն Տարբեր Սրբություններ Եւ Սրբազան Մասունքներ

28-09-2023 | 16:04

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Ադրբեջանին Արած Մեծ Նվերի Դիմաց Հայաստանի Իշխանություններն Առնվազն Պետք Է Պահանջեն Այս Մարդկանց Վերադարձը. Վարդան Օսկանյան

28-09-2023 | 15:02

Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը. Վարդան Օսկանյան
Ռուբեն Վարդանյանին Սպառնում Է 14 Տարվա Ազատազրկում. Նա Կալանավորվել Է 4 Ամսով

28-09-2023 | 14:34

Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում. նա կալանավորվել է 4 ամսով
Հռոմի Ստատուտը Վավերացնելու Հարցն Աժ Հանձնաժողովն  Ընդունվեց

28-09-2023 | 12:58

Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն ԱԺ հանձնաժողովն ընդունվեց
Ռուբեն Վարդանյանին Հարցաքաննության Տանելու Նոր Տեսանյութ Է Հրապարակվել

28-09-2023 | 12:02

Ռուբեն Վարդանյանին հարցաքաննության տանելու նոր տեսանյութ է հրապարակվել
Առաջիկա Օրերին Լղ-Ում Այլևս Հայ Չի Մնա

28-09-2023 | 11:48

Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա
Ռուբեն Վարդանյանի Ազատությունը Կարեւոր Է Յուրաքանչյուր Հայի Ու Մեր Ապագայի Համար

28-09-2023 | 11:06

Ռուբեն Վարդանյանի ազատությունը կարեւոր է յուրաքանչյուր հայի ու մեր ապագայի համար
Կապիտուլյացիա. Հունվարի 1-Ից Արցախի Հանրապետությունն Այլևս Գոյություն Չի Ունենալու

28-09-2023 | 10:49

Կապիտուլյացիա. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենալու
Ադրբեջանը Պահանջել Է Իմ Ժամանումը Բաքու. Այսօր Ստեփանակերտից Կմեկնեմ Շուշի

28-09-2023 | 10:28

Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. այսօր Ստեփանակերտից կմեկնեմ Շուշի
Ալեն Սիմոնյանի Գլխավորած Պատվիրակությունը Դուբլինում Մասնակցելու Է Եվրոպական Խորհրդարանական Մեծամասշտաբ Գագաթնաժողովին

27-09-2023 | 19:16

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին
Բաքուն Հայտարարում Է, Որ Շուտով Ադրբեջանցիները Կվերադառնան Նաև Ստեփանակերտ

27-09-2023 | 18:03

Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ
Ճաք Է Տվել, Փլուզվելու Եզրին Է Ստեփանակերտից Դեպի Հակարի Ճանապարհը

27-09-2023 | 17:03

Ճաք է տվել, փլուզվելու եզրին է Ստեփանակերտից դեպի Հակարի ճանապարհը
Իհարկե, Մենք Պաշտպանելու Ենք Ռուբեն Վարդանյանի  Իրավունքները. Պեսկով

27-09-2023 | 16:05

Իհարկե, մենք պաշտպանելու ենք Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Պեսկով

Նմանատիպ լուրեր

Արցախցիներից շատերը հրաժարվում են պետության տրամադրած կեցավայրերից. Սանոսյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Հայկ Մարությանը համառում է՝ ոչ միքաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմի

Լուրեր

Calendar28-09-2023

Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ

Լուրեր

Calendar28-09-2023

Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը. Վարդան Օսկանյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում. նա կալանավորվել է 4 ամսով

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն ԱԺ հանձնաժողովն  ընդունվեց

Պաշտոնական լուրեր

Calendar28-09-2023

Ռուբեն Վարդանյանին հարցաքաննության տանելու նոր տեսանյութ է հրապարակվել

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-09-2023

Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա

Պաշտոնական լուրեր

Calendar28-09-2023